Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԻՄԱՑ ՄԱՐԴԻԿ ՈՒ ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ

Հոկտեմբեր 03,2008 00:00

\"\"«Քանի որ պետությունը այս տարի չի ֆինանսավորելու «Արարատ» մշակութային ալիքը, այլ՝ 2009 թվականից, դրա համար իմ ակնկալիքներն այդ ալիքից շատ չէին»,- երեկ «Արարատ» մշակութային ալիքի մասին ըստ panorama.am-ի, իր կարծիքը հայտնեց դրամատուրգ Կարինե Խոդիկյանը: Նրա խոսքով, այսօր այդ ալիքով գովազդներ են ցուցադրվում, այնինչ՝ մշակութային ալիքը պետք է զերծ մնա գովազդներից: Նա նշեց, որ բացի գովազդներից, նաեւ ցուցադրվում են ֆուտբոլային խաղեր, իսկ մշակույթը եւ սպորտը տարբեր հասկացություններ են: Ըստ Կ. Խոդիկյանի, այժմ «Արարատ» մշակութային ալիքն իր ամբողջ ներուժով չի աշխատում, ուստի ավելի ճիշտ կլինի գնահատականներ տալ ավելի ուշ: Նրա խոսքով, այդ ալիքը պետք է նախ չափանիշներ սահմանի, թե ինչ որակի երաժշտություն պետք է ցուցադրի: «Այդ ալիքով այսօր ցուցադրվել է նույնիսկ «ռաբիս» երաժշտություն, իսկ դա, կարծում եմ, չպետք է ցուցադրվի մշակութային ալիքով»,- ասաց տիկին Խոդիկյանը: Նա նաեւ նշեց, որ այս ժամանակաշրջանում, երբ դեռ չկան շատ լավ հաղորդումներ, կարելի է Երեւանում անցկացվող արժեքավոր համերգներն ուղիղ եթերով ցուցադրել: Մշակութային ալիքով պետք է նաեւ կրթական հաղորդումներ ցուցադրվեն: Մշակութային ալիքին պետք է մոտենալ շատ լուրջ, ու մշակույթը եթեր գա չարժեզրկված: Այս հարցը լուծելու համար դրամատուրգը «հասարակ» միջոց առաջարկեց. պետք է բանիմաց մարդիկ աշխատեն եւ մեծ գումարներ տրամադրվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել