Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹԵՐԻ ԴԵՎԻՍԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է

Հոկտեմբեր 02,2008 00:00

\"\"

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը երեկ Ստրասբուրգում պատասխանելով «Ա1+»-ի հարցին՝ կա՞ն արդյոք քաղբանտարկյալներ Հայաստանում, ընդգծել է, թե փաստ է, որ երկար ժամանակ շատ մարդիկ բանտերում են, շատերի դեպքում դատավարություններ դեռ չեն սկսվել, ինչը մարդու իրավունքների խախտում է: Նա նաեւ մտահոգություն է հայտնել, որ մարտի 1-ի զոհերի մահվան հանգամանքները դեռ պարզված չեն, ինչը ոստիկանության անմիջական պարտականությունն է: «Ա1+»-ի մեկ այլ հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ ԵԽԽՎ-ն 1620 բանաձեւով կոչ է արել անցկացնել կապուղիների տրամադրման բաց, թափանցիկ գործընթաց, իսկ Հայաստանի ԱԺ-ն օրենքը փոփոխելով՝ այս աշնանը սպասվող մրցույթները հետաձգեց մինչեւ 2011-ը՝ Թերի Դեւիսը պատասխանել է. «Ես մտահոգված եմ օրենքի այդ փոփոխություններով»: Ի դեպ, սպասվում է, որ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովն այսօր հայտարարություն կհրապարակի Հայաստանի կողմից 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել