Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-Ն ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԴԻՏՈՐԴ

Հոկտեմբեր 01,2008 00:00

ԱԺ հայտարարությունների ժամին ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ մի շարք թերթեր պետբյուջեից ֆինանսավորվում են՝ առանց տպագրվելու: Մասնավորապես, գրահրատարակչության ոլորտին տրվել է 135,392 մլն դրամ, սակայն բյուջեի փողերով տպագրված գրքերից որեւէ մեկը կարգին չի վաճառվել, քանի որ պետական փողերով գիրք հրատարակելու իրավունք են ստացել հիմնականում անհայտ եւ կասկածելի «տաղանդի» տեր հեղինակներ: Բյուջեից ֆինանսավորում է ստացել 72 անուն մամուլ՝ հատկապես մարզային, սակայն դրանք չեն տպագրվել, լավագույն դեպքում տպագրվել են տարին 1-2 անգամ, եւ զարմանալիորեն դա համընկել է կամ տվյալ մարզի մարզպետի ծննդյան օրվան, կամ՝ նոր տարուն: Վիկտոր Դալլաքյանը խոսեց Վերահսկիչ պալատի վերջին բացահայտումների մասին. «ՎՊ-ն լուրջ ուսումնասիրություններ է արել մի շարք բնագավառներում եւ հայտնաբերել հանցավոր խախտումներ: Ես կարծում եմ, որ ԱԺ-ն չպետք է ստանձնի դիտորդի կարգավիճակ, քանի որ պատասխանատու է ՎՊ-ի գործունեության համար, եւ չսպասի 2009թ. ՎՊ հաշվետվությանը, այլ հենց հոկտեմբերի ընթացքում ԱԺ նախագահը պետք է կազմակերպի խորհրդարանական լսումներ, որին կհրավիրվեն ՎՊ նախագահը, վարչապետը եւ գլխավոր դատախազը՝ այս աղաղակող խախտումները հայտնաբերելու եւ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու համար: Այս օրերին ՎՊ-ի նկատմամբ տարբեր կլանների եւ անձանց կողմից փորձ է արվում իրականացնել պրեսսինգ»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել