Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմէքս Գրուպ»-ն առաջատար է

Սեպտեմբեր 30,2008 00:00

Այս ընկերությունը համագործակցում է եվրոպական ավելի քան 130 հայտնի ֆիրմաների հետ

Այսօր դժվար թե գտնվի մի հայ սպառող, որին ծանոթ չլինեն «ԻԴԵԱԼ ՀԱՄԱԿԱՐԳ» շինարարական խանութ-սրահները կամ «Thermotech» ջեռուցման եւ օդափոխության մասնագիտացված խանութների ցանցը: Այս խանութները պատկանում են «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» Ընկերությանը, որի շնորհիվ հայաստանյան շուկա են ներմուծվում ջեռուցման համակարգեր, եվրոպական սանտեխնիկա, սալիկներ եւ բնակարանի ներքին հարդարման համար նախատեսված այլ պարագաների լավագույն նմուշները:

«ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001 թվականին: Ընկերության պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ այսօր նրան են պատկանում ամբողջ հանրապետության տարածքում տեղակայված շուրջ 34 խանութ-սրահները: «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ»-ը ձեւավորել է շինարարական ապրանքների ամենամեծ ցանցը տարածաշրջանում եւ հանդիսանում է ներքին շուկայի անվիճելի առաջատարը:

Մեր երկրում, գազիֆիկացման աշխատանքներից հետո, երբ հնարավոր եղավ բնակարանները ջեռուցել գազի կաթսաներով (2002 թվականից), «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ»-ի շնորհիվ հայ սպառողի վստահությանն արժանացան «BAXI», «Mercury» ջեռուցման կաթսաներն ու «Faral» մարտկոցները: Ընդ որում, «BAXI»-ն եւ «Mercury»-ն այսօր ամենամեծ պահանջարկ ունեցող կաթսաներն են:

Առհասարակ շինարարական ապրանքների բնագավառում ընկերությունը համագործակցում է ավելի քան 130 արտերկրի մատակարարների հետ, ընդ որում՝ շուրջ 80 մատակարարներ եվրոպական երկրներից են: Հայաստանյան սպառողներին շատ լավ ծանոթ են «Nupi» եւ «Kinhil» ֆիրմաների խողովակները, «Schulz» ներկերը, «Rasch» պաստառներն ու «Litokol» սալիկների սոսինձները: Իսկ «Vidima» ապրանքանիշի սանտեխնիկան եւ «Valli & Valli» լոգասենյակի աքսեսուարները ապահովում են բազմահազար բնակարանների կոմֆորտը:

Որպեսզի սպառողներին մատուցվի բարձրակարգ սպասարկում, իսկ ապրանքը լավագույնս հանձնվի սպառողին, ընկերությունում գործում են հատուկ մասնագիտացված ստորաբաժանումներ: Օրինակ, նախ նախագծվում են ջեռուցման եւ օդափոխության համակարգերը, հետո տեղադրվում բնակարաններում: Սրանով, իհարկե, գործը չի ավարտվում, ընկերությունը կատարում է նաեւ երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկում:

Սպառողների ընտրությունը ավելի հեշտացնելու համար ընկերությունը շուտով մայրաքաղաքի կենտրոնում կբացի մոտ 4 հազար քմ մակերեսով բազմահարկ մասնագիտացված առեւտրի կենտրոն, որը նոր որակ կհաղորդի ներքին հարդարման շինարարական ապրանքների ձեռքբերման կուլտուրային: Մոտ ապագայում նմանատիպ խունութ-սրահներ են բացվելու նաեւ Գյումրիում եւ Վանաձորում:

Ընկերության բարձր վարկանիշի եւ արագ զարգացման մասին վկայում է նաեւ այն, որ «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ»-ն իտալական հանրահայտ «LITOKOL» ընկերության հետ Հայաստանում կառուցում է գործարան, որտեղ իտալական տեխնոլոգիաներով արտադրվելու են սալիկի սոսինձ եւ այլ շինարարական հավելանյութեր: Ծրագրվում է հետագայում նաեւ արտադրել կախովի առաստաղներ, ճկուն խողովակներ, լամինատե հատակ, որոնք, բացի տեղական շուկայում իրացնելուց, նաեւ արտահանվելու է: Ընկերությունը մեր երկրի տնտեսության զարգացման գործում, բարեխիղճ հարկատու լինելով՝ բավականին մեծ ներդրում է կատարել՝ 300 խոշոր հարկատուների ցանկում 2007 թվականին «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ»-ը եղել է 16-րդը: Իսկ 2006-ին ապրանքատեսակների իրացումից ստացած ընկերության հասույթը կազմել է 3. 899. 526 հազար դրամ, 2007-ին այն գրեթե կրկնապատկվել է՝ կազմելով 8.341,053 հազար դրամ:

Չնայած ներքին հարդարման շինանյութերի շուկան մեր երկրում մրցակցային է, «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ»-ն իր գործունեության հետ կապված ռիսկերը բարեհաջող կառավարում է, քանի որ Ընկերությունը մեր երկրում գործում է մոտ 8 տարի եւ այս տարիների ընթացքում իր մարկետինգային, գնային ճիշտ քաղաքականությունների, կառավարման արդյունավետ համակարգերի միջոցով մշտապես առաջատար է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել