Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ

Սեպտեմբեր 27,2008 00:00

ԿԼԻՆԻ 24 ՀԱՎԱՔԱԿԱՆ

ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ Ֆրանց Բեկենբաուերը լրատվամիջոցներին հայտարարել է, որ, սկսած 2016 թվականից, Եվրոպայի առաջնության եզրափակիչում, ներկայիս 16-ի փոխարեն, հանդես է գալու 24 հավաքական:

ՆԱԽԿԻՆ ԸՆԿԵՐՈՒՀԻՆ ՍՊԱՆԵԼ Է ՏՎԵԼ ՖՈՒՏԲՈԼԻՍՏԻՆ

Ռիո դե Ժանեյրոյում 25-ամյա Տիագո Դա Սիլվային հանցագործներն առեւանգել են սեպտեմբերի 17-ին ու տանջել: Իսկ երբ ֆուտբոլիստը փորձել է փախչել՝ նրա վրա երեք անգամ կրակել են: Արդեն հիվանդանոցում, մահվանից առաջ, Դա Սիլվան հասցրել է ոստիկաններին պատմել, որ հանցագործներին վարձել է իր նախկին ընկերուհին՝ Ալին Պադուլան:

Նրանց միջեւ հակասության պատճառն այն է եղել, որ ֆուտբոլիստը որոշել է հեռանալ ընկերուհուց: Հետաքննությունն արդեն պարզել է, որ Պադուլային մարդասպան վարձելու հարցում օգնել է նրա հորաքույրը՝ Մարսիա Պադուլա Վիանան: Երկուսն էլ ներկայումս ձերբակալված են: Տիագո Դա Սիլվան, որ նախկինում խաղացել է հանրահայտ «Վասկու դա Գամայում», վերջին շրջանում տեղափոխվել էր Բրազիլիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի «Էստասիո դե Սա Սոքքեր» ակումբ:

ԳՈԼ Է ԽՓԵԼ ՈՒ ՄԱՀԱՑԵԼ

Գերմանիայի առաջնության ստորին լիգաներից մեկին մասնակցող «Մայնց Դիտիբ Տյուրկ Գյուջու» թիմի խաղացող Ուֆուկ Ակկայնակը «Վիլլի Վակկերին» 43-րդ րոպեին գոլ խփելուց հետո կորցրել է գիտակցությունը եւ ընկել գազոնին: Բժիշկներին չի հաջողվել փրկել ֆուտբոլիստի կյանքը, չնայած ամբողջ 90 րոպե դաշտում նրան փորձում էին օգնություն ցույց տալ: Մահվան պատճառը սրտի նոպան է եղել:

Դժբախտությունը վրա է հասել, երբ խաղի հաշիվը դարձել է 2:0: Ընդ որում՝ երկրորդ գոլի հեղինակը դարձել էր հենց Ակկայնակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել