Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ

Սեպտեմբեր 27,2008 00:00

\"\"

Երեկ Հյուսիսային պողոտայում Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարճ խոսեց. «Պետության կյանքում երկրորդական ընտրություններ չկան, բոլորն էլ կարեւոր են, եւ, թերեւս, ամենակարեւորը տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններն են, որովհետեւ ՏԻՄ-ը ժողովրդին ամենամոտ իշխանությունն է: Ժողովուրդը շատ հաճախ եւ որպես օրենք իշխանությունների մասին դատում է ՏԻՄ-ի՝ իրենց նկատմամբ վերաբերմունքով: Տեղական ինքնակառավարումն ունի լուրջ քաղաքական նշանակություն: Եթե ուժեղ է տեղական ինքնակառավարումը, ուժեղ է պետությունը»: Նա երեք կոչով դիմեց հավաքվածներին՝ մասնակցել ՏԻՄ ընտրություններին, զանգվածաբար անդամագրվել ՀԱԿ-ին եւ հոկտեմբերի 17-ին հարյուր հազարներով մասնակցել Շարժման հանրահավաքին: ՀՀ առաջին նախագահը խոստացավ, որ այդ հանրահավաքում տակտիկական գաղտնիքներ ինքը չի բացահայտի, բայց ազնվաբար կներկայացնի Շարժման հետագա պայքարի ստրատեգիան:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել