Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՂԱՊԵՏԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՆ

Սեպտեմբեր 26,2008 00:00

\"\"

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ հայտարարել է, թե տպավորություն կա, որ իշխանությունը բոլոր այն տեղերում, որտեղ ընդդիմությունը կարող է հանրահավաք անել, որոշել է բարեկարգման աշխատանքներ իրականացնել՝ Ազատության հրապարակ, Մատենադարան: Այդ համատեքստում նա նաեւ նկատել է, որ եթե այդպես է, ապա ընդդիմությունը սիրով այնպես կանի, որ իշխանությունը, գոնե հանրահավաքների դեմն առնելու մղումով, բարեկարգի քաղաքը: Իսկ ընդդիմությունն էլ, ըստ Լեւոն Զուրաբյանի, պատրաստ է ընդառաջել այն համայնքներին, որոնք ունեն բարեկարգման խնդիր, եւ այդ վայրերում պլանավորել իր հանրահավաքները, որպեսզի իշխանությունը ստիպված լինի այդ տեղերում էլ սկսել բարեկարգման աշխատանքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել