Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Սեպտեմբեր 25,2008 00:00

Անդրե Աղասին՝ սպորտի մեծագույն լեգենդ

\"\"Նյու Յորքի «Ուոլդորֆ-Ասթորիա» հյուրանոցում, ի պատիվ 2008 թվականին «Սպորտի մեծագույն լեգենդներ» տիտղոսին արժանացած մարզիկների, կազմակերպվել էր թվով 23-րդ հանդիսավոր ճաշկերույթը:

Այս տարի արարողության կազմակերպիչը «Բուոնիկոնտի հիմնադրամ» ոչ առեւտրային կազմակերպությունն էր, որը ֆինանսավորում է ողնուղեղի ուսումնասիրման՝ աշխարհում խոշորագույն կենտրոնը, որի անցկացված հարցման արդյունքներով 2008 թվականին «Սպորտի մեծագույն լեգենդ» կոչմանն արժանացել են.

Անդրե Աղասի. պրոֆեսիոնալ թենիսիստ, աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ: Նա ութ անգամ հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում եւ անհատապես նվաճել օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը:

Ջերրի Ռայս. վիճակագրությամբ ամերիկյան ֆուտբոլի բոլոր ժամանակների առաջատար: NFL-ում անցկացրել է 20 մրցաշրջան, որից 13-ում ընդգրկվել լավագույն խաղացողների ցուցակում:

Սքոթի Պիպեն. «NBA All star»-ի յոթնյակի մասնակից: Տեղ է գտել պատմության մեջ լավագույն 50 բասկետբոլիստների ցուցակում:

Հելիո Կաստրոնեւեշ. Հյուսիսային Ամերիկայի ավտոարշավորդների առաջատար:

«Զակումին» ընտրվեց աշխարհի առաջնության խորհրդանիշ

Հարավ-աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Յոհաննեսբուրգում օրերս կայացավ ֆուտբոլի Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի խորհրդանիշի՝ «Զակումի» հովազի շնորհանդեսը:

Նրա մորթու վրայի խալերը հնգանկյուն են եւ հիշեցնում են ֆուտբոլի գնդակի ավանդական ձեւավորումը: Հովազը խորհրդանշում է ինչպես Հարավ-աֆրիկյան հանրապետությունը, այնպես էլ ամբողջ Աֆրիկա մայրցամաքը: Նա ինքնավստահ է, հպարտ, հյուրասեր, անմիջական ու նախաձեռնող: Նա՝ որպես ՀԱՀ-ի հպարտ բնակիչ, սիրում է ֆուտբոլը, որը միավորում է մարդկանց եւ օգնում հաղթահարել լեզվական արգելքները, ֆուտբոլասերների մեջ լավ տրամադրություն ստեղծում:

«Ֆորմուլա 1»-ի հարուստները

\"\"«Formula Money» հանդեսի հաշվարկներով, «Toyota»-ն ժամանակակից պելետոնում ամենամեծ բյուջեն ունի:

Այս ցուցանիշով Ճապոնիան գերազանցում է մարզաձեւի ճանաչված առաջատարներ «McLaren»-ին եւ «Ferrari»-ին, սակայն ցուցանիշների վերահաշվարկումով՝ ներդրումների դիմաց մեծ փոխհատուցումներ առայժմ չունի:

Եթե բոլոր թիմերի բյուջեները գումարենք, կստանանք մեկ մրցաշրջանում ծախսվող $3 միլիարդից ավելի գումար: Դրա մեջ մտնում են թե հովանավորչական, թե մրցանակային գումարները, թե այլ ծախսեր: Դրա համար է, որ մարզաձեւի միջազգային ֆեդերացիան (FIA) ներկայումս լուրջ ջանքեր է գործադրում «Formula 1»-ի հսկայական ծախսերը կրճատելու համար, որն ընդհանուր առմամբ կազմում է $3 միլիարդ 027.85 միլիոն: Այդ գումարը 2008 թվականին թիմերի վրա բաշխվել է հետեւյալ չափաբաժիններով (միլիոն դոլար):

Toyota 445,6

McLaren 433,3

Ferrari 414,9

Honda 398,1

Renault 393,8

BMW Sauber 366,8

Red Bull 164,7

Williams 160,6

Toro Rosso 128,2

Force India 121,85

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել