Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆԱԼԻ» ՀՅԴ-Ն ԵՎ «ԱՐԵՎՄՏԱՄԵՏ ՊՈՒԴԵԼԸ»

Սեպտեմբեր 24,2008 00:00

\"\"Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը «տեղը հանգիստ նստող պտուղ չէ»: Մարքսիստն ինքը մտավախություն ունի, որ Քոչարյանը փորձում է ամեն կերպ վերադառնալ իշխանության, մինչդեռ Ռ. Քոչարյանի ռեւանշը կունենա շատ վատ հետեւանք, իսկ իշխանության համար ոչ միայն հղի է պառակտման, այլեւ՝ կոնֆլիկտի վտանգով, նկատում է թիվ մեկ մարքսիստը: Եվ եթե Ռոբերտ Քոչարյանն իր վերադարձի ճանապարհին կոնֆլիկտ ունենա Սերժ Սարգսյանի հետ, ապա Դավիթ Հակոբյանը կլինի գործող նախագահի կողքին:

Իսկ, ընդհանրապես, բանախոսը կարծում է, որ մեր իշխանությունը տանուլ է տալիս թե արտաքին, թե ներքին քաղաքականության առումով, հատկապես տնտեսական նոր քաղաքականություն չմշակելու եւ չիրականացնելու պատճառով: Ըստ նրա, եթե մինչեւ հունվար պառլամենտը չցրվի, ապա դա կհանգեցնի պետության համար աղետի: Հատուկ անդրադառնալով ՀՅԴ-ին, Դավիթ Հակոբյանը նշել է, որ այս կուսակցությունն իրեն սպառել է թե՛ բարոյապես, թե՛ մտավոր առումով: «Դաշնակցության արցունքներին պետք չէ հավատալ, քանի որ դրա մեջ աղ չկա, ինչպես կնոջ արցունքի մեջ»,- վստահ է Դավիթ Հակոբյանը:

Նա խոսել է նաեւ Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքում տեղի ունեցածի մասին, երբ ինքը խոսեց ռուսերեն, եւ Դավիթ Շահնազարյանը հորդորեց խոսել հայերեն: Ըստ Դավիթ Հակոբյանի, ինքն այդ օրը շուտ էր եկել Մատենադարան եւ շուտ բարձրացել հարթակ, իսկ ճանապարհին հավաքված քաղաքացիները համբուրում էին իրեն աջից ու ձախից եւ խնդրում, որ նա չլքի Լեւոն Տեր-Պետրոսյանին: Եվ քանի որ մարքսիստին ընդամենը երեք րոպե են տվել, նա զայրացել է, քանի որ պետք է խոսեր հայ-ռուսական հարաբերությունների մասին, խոսել է ռուսերեն: Դավիթ Շահնազարյանի դիտողությունը նա որակում է՝ «արեւմտամետ պուդելի կաղկանձանք էր ռուսամետ արջի նկատմամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել