Նոր Նորք համայնքում, որտեղ սեպտեմբերի 28-ին թաղապետի եւ համայնքի ավագանու ընտրություններ են լինելու, թեկնածուների դիմանկարները փակցված են ամենուրեք, երբեմն կիպ կպած՝ երեւի առերեւույթ փաստելու համար, որ այդ մարդիկ ընտրություններից դուրս նաեւ խաղաղ գոյակցում են կողք կողքի: Բայց նկատի ունենալով այն, որ համայնքի ղեկավարի պաշտոնում մրցակցում են երկու հանրապետականներ՝ գործող թաղապետ Դավիթ Պետրոսյանն ու Մելիք Գասպարյանը, որը հայտնի է որպես լավ ծեծող, ընտրությունները լավ կեղծող եւ չպատժվող «լավ տղա», պետք է աչքի տակ ունենալ նաեւ այն, որ ընտրությունների օրը այս համայնքում էլ սույն թեկնածուներն ու նրանց կողմնակիցները իրենց մի պահ կարող են «Ռեմբոներ» երեւակայել եւ մտածել, թերեւս, նաեւ «Կյանքից հետո»-ի մասին:
Կարդացեք