Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆԱԴԱՐՅԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ

Սեպտեմբեր 23,2008 00:00

\"\"Հայաստանի անկախության 17-րդ տարեդարձը ՀՀ առաջին եւ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է իր համակիրների հետ՝ Ամերիկյան համալսարանի բիզնես-կենտրոնում: Նրան, ինչպես միշտ, դիմավորել են «Լեւոն, նախագահ» վանկարկումներով:

«17 տարին եւ շատ ժամանակ է, եւ քիչ, եթե մանավանդ հիշենք, որ մեր առաջին հանրապետությունը ընդամենը երկուսուկես տարի է տեւել: Դրա համեմատությամբ մենք արդեն հնադարյան պետություն ենք: Բայց դա չէ կարեւորը: Կարեւորն այն է, որ մենք գիտակցենք, որ անկախությունը մեր վերջին շրջանի պատմության ամենամեծ նվաճումն է, որը ձեռք է բերվել ձեր ջանքերով: Այստեղ հավաքված է այն սերունդը, որը 1991թ. սեպտեմբերի 21-ին կազմակերպել է հանրաքվե եւ 100 տոկոսով կողմ է քվեարկել անկախությանը: Բայց սա ընդամենը մեր կես նվաճումն է, որովհետեւ մեր հիմնական նվաճումը դեռեւս առջեւում է: Ես միշտ էլ ասել եմ, որ անկախությունը երկրորդական է, եթե այն չի բերում ազատության: Անկախությունը ազատության հասնելու միջոցն է: Հիմա մեզ է մնում կատարել մեր ազգային ծրագրի երկրորդ մասը՝ նվաճել մեր ժողովրդի վերջնական ազատությունը»,- ներկաներին ուղղված իր շնորհավորական խոսքում հայտարարել է ՀՀ առաջին նախագահը: Տոնի կապակցությամբ ազատազրկման վայրերից ՀՀ առաջին նախագահին եւ Համաժողովրդական շարժման անդամներին ողջունել են նաեւ քաղբանտարկյալները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել