Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲ-Ն ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ՞

Սեպտեմբեր 23,2008 00:00

Օրերս Վերահսկիչ պալատը (ՎՊ) հրապարակել էր Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող քաղաքային ջեռուցման ծրագրի ստուգման արդյունքները, ըստ որի՝ հայտնաբերել էին որոշ խախտումներ: Մասնավորապես, ՎՊ-ն հայտնել էր, որ ՀԲ-ն $500 հազար էր փոխանցել Պանամայում գրանցված մի օֆշորային կազմակերպության, որը մի քանի շենքերի համար պետք է գներ տաք ջրի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման սարքավորումներ: Սակայն ստուգման արդյունքում պարզվել է, որ ոչ սարքավորումները կան, ոչ էլ՝ աշխատանքն է իրականացվել: Այս առնչությամբ երեկ ՀԲ-ն պարզաբանեց, որ, իսկապես, «Արդշինինվեստ» բանկով պանամական ընկերությանը փոխանցվել է $460 հազար. «Սա $500 հազար գումարով ենթավարկի մի մասն է, որն «Արդշինինվեստը» փոխանցել է «Երֆրեզ» ընկերությանը՝ 4 շենքի համար ջեռուցման, տաք ջրի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման սարքավորումներ գնելու նպատակով: «Երֆրեզը» «Արդշինինվեստին» ներկայացրել է հանձնարարական՝ ենթավարկային միջոցներից $460 հազարի ջեռուցման եւ էլեկտրաէներգիայի համակցված 4 միկրոտուրբինների ձեռքբերման նպատակով Պանամայում գրանցված մատակարարին փոխանցելու վերաբերյալ»: Ըստ ՀԲ-ի՝ ՎՊ-ն գործարքը համարել է շեղում՝ ելնելով այն հանգամանքից, որ սարքավորումները դեռեւս Հայաստանում չեն: «Երֆրեզի» եւ պանամական մատակարարի հետ պայմանավորվածության համաձայն, միկրոտուրբինները պետք է մատակարարվեն այս տարվա դեկտեմբերին:

«Ենթավարկային բաղադրիչի շրջանակներում գնումները կատարվում են առեւտրային հիմունքներով, ինչը խնդրո առարկա $500 հազար գումարով ենթավարկի դեպքում նշանակում է, որ ենթավարկառուն գնային առաջարկներ պետք է ապահովի 3 մատակարարներից, ինչը ներկայացրել է «Երֆրեզը» եւ ընտրել ամենացածր գինն առաջարկած մատակարարին: Ենթավարկային բաղադրիչով նախատեսված է, որ «Արդշինինվեստբանկը» կրում է տրամադրված ենթավարկերի 100% ռիսկերը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել