Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մարզասրահները կարող են վտանգավոր լինել

Սեպտեմբեր 20,2008 00:00

Հայաստանում երբեմն ոչ մասնագետներ են աշխատումայն, մե

զ այնքան շատ ցատկոտեցրին, որ սիրտս «ափերից դուրս եկավ»: Հենց մարզասրահում այնքան վատացա, որ շտապօգնություն կանչեցին: Տեղում որեւէ մասնագետ էլ չունեին, որ առաջին օգնություն ցույց տար»,- պատմեց նա: Ա. Գրիգորյանից հետաքրքրվեցինք, մի՞թե ճիշտ է, երբ մարզասրահներում առանց անձի առողջական վիճակը ստուգելու՝ թույլ են տալիս օգտվել մարզասարքերից. «Շեյփինգը, ֆիթնեսը առողջ մարդկանց համար են, ոչ թե ողնաշարային, սրտանոթային խնդիրներ ունեցողների: Առանց անձի շնչառությունը կարգավորելու՝ չի կարելի նստեցնել նույնիսկ կարդիոտրինաժորի՝ սրտի համար նախատեսված մարզասարքի վրա: Նախ պիտի սովորեցնել ճիշտ շնչել եւ հատուկ մկանային աշխատանքի օգնությամբ արյան հոսքը թթվածնով ուղղել այն օրգան, մկան, որտեղ կա ճարպային կուտակում, տոքսիններ: Երբ թթվածինը քայքայում է այդ ճարպային բջիջը, մեզի միջոցով թույները հեռանում են օրգանիզմից: Եվ առաջին մեկ շաբաթում բոլոր ծավալային չափսերով՝ անձը նիհարում է 3-6 սանտիմետրով»: Ա. Գրիգորյանը հավաստիացրեց, որ շատ հիվանդություններ եւ հոգնածության զգացողությունը մարդու մոտ առաջանում են ոչ ճիշտ շնչելուց: «Առավոտը» նրանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս ճիշտ շնչել: «Պիտի շնչել միայն քթով, բերանը շնչելու համար չէ, այնինչ՝ մայրաքաղաքի բնակչության մեծամասնությունն ունի քթի հետ կապված խնդիրներ, սակայն չի լուծում, ասելով, թե՝ բերանով էլ ենք շնչում: Քթով խոր շունչ քաշելիս երբ բարձրանում է կրծքավանդակը՝ սխալ է: Արտաշնչման ժամանակ որովայնը պիտի հետ գնա, ներշնչման ժամանակ՝ լցվի օդով: Շնչառությունն ուղղելու համար ընթերցողները թող փորի վրա գիրք դրած պառկեն գետնին եւ շնչեն 10 անգամ: Ճիշտ շնչելու դեպքում պիտի գիրքը, ոչ թե կրծքավանդակը բարձրանա: Այս վարժությունը օրական 3 անգամ կրկնելով՝ հնարավոր է 21 օրում 4.5 կգ քաշ կորցնել եւ բարձրացնել օրգանիզմի տոնուսը»,- նշեց Ա. Գրիգորյանը: Նա նաեւ հայտնեց իր մտահոգությունը. «Այժմ երեխաներից սկսած՝ արթնանում են հոգնած: Օդը աղտոտված է, էկոլոգիան չենք կարող փոխել տարիներով, գոնե ինքներս մեզ փոխենք: Սխալ սնվում ենք. առավոտյան տնից դուրս ենք գալիս մեկ բաժակ սուրճ խմելով, ոչինչ չուտելով, հեռուստացույցի, համակարգչի առաջ սխալ կեցվածքով ենք նստում եւ այլն: Այնինչ, առավոտյան կարող ենք ավելի շատ մարսել, բայց չենք ուտում: Փոխարենը ագահաբար սնվում ենք երեկոյան ժամերին, դա էլ բերում է մարսողության խանգարման, ավելորդ քաշի կուտակման, ինչը լուրջ խնդիր է ողջ աշխարհում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել