Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեպտեմբեր 20,2008 00:00

\"\"

«Ես միանգամայն համաձայն եմ Վահան Հովհաննիսյանի հետ, շատ արդիական առաջարկ է»,- ասաց Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը՝ անդրադառնալով նախորդ օրը մեր թերթին տված հարցազրույցում Վահան Հովհաննիսյանի այն առաջարկին, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ սկսի ցույցեր անցկացնել երկրի ու քաղաքի այն հատվածներում, որն իրենց օրոք է կառուցվել. Տեր-Պետրոսյանը՝ «Հրազդան» տոնավաճառում, Քոչարյանը՝ Հյուսիսայինում: Քանի որ Հայաստանի շենքերի եւ հրապարակների ճնշող մեծամասնությունը կառուցվել է կոմունիստների օրոք, պարոն Թովմասյանը իր կողմից «հակընդդեմ» առաջարկով հանդես եկավ. «ՀԿԿ-ն ոչ միայն պահանջում է իրեն հանրահավաքների թույլտվություն տալ ցանկացած վայրում, այլեւ՝ որ նրանք անհապաղ ազատեն ՀԿԿ Կենտկոմի շենքը, նախագահի, կառավարության նստավայրերը, Սահմանադրական դատարանի, բոլոր մարզպետարանների եւ քաղաքապետարանների շենքերը: Տնվորի պես եկել-խցկվել են՝ ուրիշներին էլ խորհուրդ են տալիս՝ որտե՞ղ եւ ինչպե՞ս հանրահավաք անել»: Իր հերթին ինքը՝ Վահան Հովհաննիսյանը մեր նույն լուրին արձագանքել է հետեւյալ կերպ. «Հայ հեղափոխական դաշնակցության թողած հիմնական հուշարձանը հայոց պետականությունն է ընդհանրապես: 1918 թվականի պետականությունը եթե չստեղծվեր Դաշնակցության կողմից, ապա որեւէ «կառուցապատման» տարածք հայ ժողովուրդը ընդհանրապես չէր ունենա»:
Ռ. Թովմասյանի հետ հարցազրույցը ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել