Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆԸ ԹՈՂՆԵԼ ՔՈՉԱՐՅԱՆԻ՞Ն

Սեպտեմբեր 19,2008 00:00

\"\"

«Ես առաջարկում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ սկսի ցույցեր անցկացնել երկրի ու քաղաքի այն հատվածներում, որտեղ ինչ-որ դերակատարություն է ունեցել: Ասենք, ինչո՞ւ են իրենք (նկատի ունի Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Հայ ազգային կոնգրեսը) ընտրել Հյուսիսային պողոտան, որը Լ. Տեր-Պետրոսյանը չի կառուցել, ինքը կառուցել է «Հրազդան» մարզադաշտի մոտի տոնավաճառը, այդտեղ էլ պետք է անցկացնի իր միտինգները, որովհետեւ արդեն դրանց տոնայնության եւ բովանդակության մեջ առեւտրի էլեմենտներն այնքան են շատացել, որ ճիշտը տոնավաճառում աշխատելն է»,- երեկ առաջարկեց դաշնակցական Վահան Հովհաննիսյանը, որի տրամաբանությունից դատելով՝ Հյուսիսային պողոտայում նախապատրաստվում է ցույցեր անցկացնել այն «կառուցած» Ռոբերտ Քոչարյանը: Այդ նույն տրամաբանությամբ՝ ամենաշահեկան վիճակում կհայտնվի կոմունիստական կուսակցությունը: Նույնը չի կարելի ասել ՀՅԴ-ի մասին:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել