Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզական խճանկար

Սեպտեմբեր 18,2008 00:00

Ամեն ինչ դեռ առջեւում է

Չեռնոգորիայի Հերցիգ Նովի քաղաքում շարունակվում է շախմատի Եվրոպայի պատանիների (տղաներ եւ աղջիկներ) առաջնությունը: Մրցաշարի երկու տուրերում Հայաստանի պատանի շախմատիստներից առավել հաջող հանդես են եկել 14 տարեկան տղաների պայքարին մասնակցող Խաչատուր Երանյանն ու Կարեն Գրիգորյանը, որոնք տանելով երկու հաղթանակ՝ համապատասխանաբար ընթանում էին 4-րդ եւ 9-րդ տեղերում: Երկու միավոր վաստակել էր նաեւ 18-րդ հորիզոնականը զբաղեցնող 16-ամյա Հայկ Վարդանյանը: Այս տարիքային խմբի աղջիկների մեջ Զառա Թունյանը 1,5 միավորով 10-րդն էր: Նույնքան միավոր վաստակել էին նաեւ 18 տարեկաններ Վարդուհի Քալաշյանը (12-րդ տեղ) եւ Հովիկ Հայրապետյանը (14-րդ):

Երեկ Եվրոպայի առաջնությունում 3-րդ տուրի օրն էր:

Բաքու չեն մեկնի

Ձյուդոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլերից մեկը մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ անցկացվելու է հոկտեմբերին՝ Բաքվում: Այդ ներկայացուցչական մրցումներին, լրատվամիջոցների տեղեկացմամբ, մասնակցելու են շուրջ 30 երկրների տղամարդկանց եւ կանանց հավաքականներ: Սակայն Հայաստանը, ինչպես անցած տարի, նրանց մեջ չի լինի:

Անա Իվանովիչը՝ «Միսս օլիմպիադա 2008»

\"\"Պեկինում ամառային օլիմպիական խաղերն ավարտվել են, սակայն մարզասերներն ու լրագրողները ոչ մի կերպ չեն կարողանում հանգստանալ՝ արդյունքներն ամփոփելով ամենատարբեր չափանիշներով: Ամերիկյան ինտերնետային կայքերից մեկն իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել՝ տեղեկանալու, թե նրանց կարծիքով ո՞վ է «Միսս օլիմպիադա 2008»-ը: Ճիշտ է, հրապարակված ցուցակը վերջնական չի կարելի համարել (հասկանալի պատճառով «Տոպ 10»-ում վեցը Միացյալ Նահանգներից է), բայց հետաքրքիր է, թե ովքե՞ր են տեղ գտել լավագույն տասնյակում:

1. Անա Իվանովիչ (Սերբիա), թենիս

2. Ամանդա Բիրդ (ԱՄՆ), լող

3. Էմի Էկյուֆ (ԱՄՆ), աթլետիկա

4. Հոուփ Սոլո (ԱՄՆ), ֆուտբոլ

5. Բեկկի Հեմոն (ՌԴ), բասկետբոլ

6. Նատալի Կոխլին (ԱՄՆ), լող

7. Նաստյա Լյուկին (ԱՄՆ), սպորտային մարմնամարզություն

8.Կելլի Սոտերտոն (Մեծ Բրիտանիա), յոթնամարտ

9. Ելենա Իսինբաեւա (ՌԴ), աթլետիկա

10. Լոգան Թոմ (ԱՄՆ), վոլեյբոլ:

Հարվածային ուժին դեռ հերթը չի հասել

Ալբանիայի Դյուրրես քաղաքում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի տղաների եւ աղջիկների երիտասարդական առաջնությունը, որի մեկնարկում Հայաստանն առանձնապես ուրախանալու առիթ առայժմ չունի: Աղջիկների մրցապայքարում մինչեւ 48 կգ քաշային Աննա Գովելյանը պոկում վարժությունում ձախողել է իր պատվիրած 71 կիլոգրամ երեք մոտեցումները, զրո ստացել նաեւ հրում վարժության 80 կգ-ի առաջին մոտեցումում:

Տղաների 62 կգ քաշային կարգում, որտեղ ներկայացված էին Ռուբիկ Մամոյանը եւ Զորիկ Պողոսյանը, առաջինը երկամարտի 255 (115+140) արդյունքով հանգրվանել է 5-րդ հորիզոնականում, իսկ երկրորդը՝ 8-րդում (108+141=249):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել