Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՏՈՆԵՑԻՆ»՝ ՈՒԺ ՑՈՒՑԱԴՐԵԼՈՎ

Սեպտեմբեր 16,2008 00:00

\"\"
\"\"

Ընդդիմության երեկվա հանրահավաքը, որը տեղի ունեցավ Մատենադարանին հարող տարածքում, «արտոնված» էր: Այդուհանդերձ, զրահաբաճկոններ հագած իրավապահները երեկ էլ ամուր շղթայով փակել էին Մատենադարանի հարթակ տանող ճանապարհը: Քաղաքի կենտրոնական հատվածներում՝ Օպերային հարակից տարածքում, ցուցադրաբար կանգնեցվել էին հրշեջ եւ ջրցան մեքենաներ, Հյուսիսային պողոտան վերցվել էր ոստիկանության մահակավոր աշխատակիցների օղակի մեջ: Երեկ ընդդիմության հայտարարած երթը, որը իշխանությունները հրաժարվել էին «արտոնել»՝ չկայացավ, որովհետեւ Երեւան քաղաքի փոխոստիկանապետ Աղասի Կիրակոսյանը ՀՀ առաջին նախագահին անձամբ էր տեղեկացրել, որ երթի դուրս գալու դեպքում դրա ողջ պատասխանատվությունը կընկնի հանրահավաքի կազմակերպիչների վրա: Ընդդիմությունը որոշեց այս անգամ խուսափել բախումներից: Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել