Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 12,2008 00:00

ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈԳՈՒ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է, ՈՒՐԵՄՆ ԵՎ ԱՆՊԱՐՏԵԼԻ

«Ազգային Միաբանություն կուսակցության» նախագահ Արտաշես Գեղամյանի ելույթը կուսակցության ակտիվի ժողովում:

երկրում: Պետական վիճակագ-րությունը վկայում է ճիշտ հակառակի մասին: Այսպես, 2000 թվականից մինչեւ 2008 թվականի հուլիսի 1-ը ընկած ժամանակաշրջանում դատական մարմինները կատարողական վարույթ են վերցրել 365 հազար 124 գործ: Այլ կերպ ասած՝ 365 հազար 124 իրավաբանական անձինք (հիմնականում մանր ու միջին ձեռներեցներ), ժողովրդական լեզվով ասած, դատվել են պետության հետ: Միայն 2008 թ. առաջին կիսամյակում կատարողական վարույթի է ստացվել 18894 գործ: Այսինքն՝ 2008թ. հունվար-հունիսին հանրապետությունում գրանցված 57903 առեւտրային իրավաբանական անձանցից 18894-ը կամ էլ գրանցվածների 32,6%-ը դատվել են պետության հետ: Ամեն երրորդ իրավաբանական անձը այս տարվա առաջին կիսամյակում գործ է ունեցել դատարանների հետ: Բա էս հալներիս ինչպե՞ս ենք Հայաստանը դարձնելու բիզնեսի եւ ներդրումների համար տարածաշրջանային «գերազանցության կենտրոն»: Տարածաշրջանի ողջամիտ ո՞ր բիզնեսմենը կգա Հայաստան ու այստեղ լուրջ ներդրումներ կանի, եթե ծանոթանա այս թվերի հետ: Չմոռանամ նշել, որ բերված բոլոր վիճակագրական տվյալները բացառապես վերցված են Ազգային վիճակագրական ծառայության եւ Կենտրոնական բանկի պաշտոնական հաշվետվություններից: Դե հիմա պատկերացրեք, որ ութուկես տարում ՀՀ Կառավարության (Հարկային կամ Մաքսային ծառայությունների) հետ, ինչպես վերը նշեցի, դատվել է 365124 իրավաբանական անձ: Միջին հաշվով համարենք, որ այդտեղ աշխատողների եւ նրանց ընտանիքների անդամների թիվը 10 հոգուց է բաղկացած, եւ արդյունքում կստացվի, որ նշված տարիներին 3 մլն 651 հազար մարդ դատվել է հայրենի Կառավարության հետ: Բա այսքանից հետո ինչո՞ւ եք զարմանում, որ անգամ իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրավիրած հանրահավաքներին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցում: Դատվելը հարցի մի երեսն է: Եկեք տեսնենք, թե դատելուց հետո պետության համար ի՞նչ արդյունք է արձանագրվել: Այսպես, 2000թ. – 2008թ. հունվար-հունիսին բոլոր դատական ակտերի հարկադիր կատարման արդյունքում բռնագանձման ենթակա 348 մլրդ 568 մլն 993 հազար դրամից բռնագանձվել է ընդամենը 52 մլրդ 206 մլն 572,7 հազար դրամ կամ 14,97%, իսկ չվերականգնված գումարը կազմել է 296 մլրդ 362 մլն 410,3 հազար դրամ: Մեր հարգարժան Կառավարությունը ինչո՞ւ այս երեւույթը պատշաճ չի վերլուծում: Մի՞թե նրանց չի հասնում ժողովրդի, հատկապես ձեռներեցների շրջանում, որպես չգրված օրենք, շրջող այն գանգատ-բողոքը, որ դատարաններում բյուջեին, սոցիալական ապահովության հիմնադրամին հասանելիք գումարների մուծումից խուսափելու համար անհրաժեշտ է բռնագանձման ենթակա գումարի չափի 10%-ը «նաղդով» դատավորին «վազվրատ» անել: Կա հարցի եւս մի երանգ: Երբ հարյուր հազարավոր իրավաբանական անձինք դատվում են պետության հետ, արդյո՞ք սա չի հուշում իշխանություններին, որ տնտեսական այս ողջ շղթան՝ ձեռներեց-մաքսային-հարկային մարմին-դատարան, մեղմ ասած, մեծ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գոտի է. արդյո՞ք ակնհայտ չէ, որ այդ հարցերը կարգավորող օրենսդրությունը խայտառակ վիճակում է գտնվում: Մտածեք այս փաստերի մասին, ո՞վ է ձեզ խանգարում: Այսքանից հետո փիլիսոփայորեն ընդունեք, որ այս արատավոր համակարգի հիմնադիր-հայրերը, ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի ու նրա հին գվարդիայի, այսօր էլ իրենց իրավունք են վերապահում Ձեզ «ավազակապետություն» բառակապակցությամբ բնութագրել:

Ներդրումների համար խիստ անբարենպաստ պայմանների մասին ես հպանցիկ խոսեցի: Այստեղ չէի ցանկանա տերմինախեղդ անել եւ խոսել ներդրումային միջավայրի  գրեթե իսպառ բացակայության մասին, արժեթղթերի առաջնային (տպՐՉՌփվօռ ՐօվՏՍ Փպվվօւ ոցՎՈչ) եւ երկրորդային (ՉՑՏՐՌփվօռ ՐօվՏՍ Փպվվօւ ոցՎՈչ) շուկաների սաղմնային վիճակում գտնվելու մասին, մասնավոր եւ հանրային սեփականության կապիտալիզացիայի մակարդակի անգամ իսկ տարրական պահանջներին չհամապատասխանելու մասին: Չխոսեցի նաեւ պետականորեն մինչ օրս չընդունված ներդրումային քաղաքականության մասին: Պարզապես այդ ամենի բացակայության արդյունքները թվերով ներկայացնեմ: Այսպես, օտարերկրյա ներդրումների տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ-ի) մեջ կազմել է. 1999թ.՝ 7.96%, 2000թ.՝ 9.93%, 2001թ.՝ 5.88%, 2002թ.՝ 9.37%, 2003թ.՝ 13.8%, 2004թ.՝ 11.98%, 2005թ.՝ 10.25%, 2006թ.՝ 10.53%, 2007թ.՝ 12.95%: Իսկ 2008 թվականի հունվար-հունիսին օտարերկրյա ներդրումները կազմել են կիսամյակային ՀՆԱ-ի 3.63%-ը: Համեմատության համար նշենք, որ Հայաստանում օտարերկրյա ներդրումների համար 2007 թ. լինելով վերջին տասնամյակում ամենաբարենպաստը (այդ տարի օտարերկրյա ներդրումները կազմել են 1 մլրդ 337 մլն դոլար), ավելի քան չորս անգամ պակաս են եղել, քան Ադրբեջանում, ուր դրանք կազմել են 6.05 մլրդ դոլար: Այս ոլորտում մեր երկրի համար ավելի մտահոգիչ վիճակ պատկերացնել հնարավոր չէ: Նշենք միայն, որ մակրոէկոնոմիկայի ժամանակակից բոլոր դպրոցների հեղինակավոր գիտնականները միակարծիք են, որ ազատական շուկայական տնտեսության պայմաններում համախառն ներքին արդյունքի երկնիշ աճ ապահովելու համար անհրաժեշտ է, որ տարեկան կտրվածքով ներդրումները լինեն ոչ պակաս, քան ՀՆԱ-ի 25 %-ն է: Իսկ մեզ մոտ այդ ցուցանիշն ավելի քան 2 անգամ պակաս է, մինչդեռ շինարարության, իբր, «բուռն» զարգացման հաշվին ցույց են տալիս տնտեսության ՀՆԱ-ի երկնիշ աճ: Այդ երեւույթին դեռ կանդրադառնանք, սակայն այստեղ արձանագրենք, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում բիզնեսի եւ ներդրումների համար ոչ միայն ստեղծված չեն տարածաշրջանային «գերազանցության կենտրոն» դառնալու համար բարենպաստ ներդրումային պայմաններ, այլ, ընդհակառակը, առ այսօր Կառավարության կողմից չենք արձանագրել որեւէ շոշափելի գործողություն այս ոլորտներում ստեղծված մտահոգիչ վիճակը շտկելու ուղղությամբ:

Այժմ անդրադառնանք Կառավարության գործունեության հռչակած երկրորդ գերակայությանը՝ սոցիալական ինտեգրում ու համերաշխություն: Գաղափարն ինքնին առողջ է ու ողջունելի: Դեռ 1960-ականների սկզբին այս գաղափարը դրված էր գերմանական տնտեսական հրաշքի ճարտարապետներից մեկի՝ Լյուդվիգ Էրհարդի ղեկավարած Դաշնային Գերմանիայի կառավարության գործունեության հիմքում եւ մինչ օրս էլ այս գաղափարը կազմում է Գերմանիայի իշխող Քրիստոնյա-դեմոկրատական միություն կուսակցության ծրագրի հիմքը՝ սոցիալական շուկայական տնտեսության առանցքը: Թող ամպագոռգոռ չհնչի, սակայն, արդարության առաջ չմեղանչելու համար նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունում սոցիալական շուկայական տնտեսության կայացման հարցը «Ազգային Միաբանություն կուսակցության» ծրագրային հիմնադրույթներից է:

Կրկնեմ, Կառավարության կողմից ընդունված այդ գերակայությունը, ինչ խոսք, ողջունելի է: Դրան հասնելու համար, նախ, անհրաժեշտ է արդարացիորեն վերլուծել մեր ժողովրդի առկա սոցիալական իրավիճակը, բազմակողմանիորեն ուսումնասիրել դրա իրական պատկերը: Իսկ պատկերը, ավա՜ղ, տագնապահարույց է: Այսպես, վերջին տարիներին, չնայած Կենտրոնական բանկի անընդհատ հնչեցրած հայտարարություններին, որ նրան հաջողվում է զսպել սղաճը եւ տեղավորվել օրենքներում ամրագրված սանդղակի մեջ, իրականում պատկերը միանգամայն այլ է:

Պարզենք, թե ինչպիսի՞ն է իրական պատկերը սոցիալական ոլորտում: Տալով այս հարցի պատասխանը՝ կկարողանանք նաեւ պատասխանել՝ ի՞նչ փուլում է հայտնվել Կառավարության կողմից հռչակված սոցիալական ինտեգրում եւ համերաշխություն հաստատելու երկրորդ գերակայության ճակատագիրը: Այսպես, վերջին չորս տարիների եւ 2008 թ. հունվար-հունիսին ունենք հետեւյալ պատկերը. 2004 թ. տվյալներով նվազագույն պարենային զամբյուղի արժեքի աճի տեմպը 2003թ. նկատմամբ կազմել է 108.93 %: Դա էլ այն դեպքում, երբ այդ նույն ժամանակաշրջանում դրամի արժեւորման աճի տեմպը դոլարի նկատմամբ կազմել է 108.91%, իսկ նվազագույն սպառողական զամբյուղի աճի տեմպը՝ 108.93%: Հաշվի առնելով այն, որ պրակտիկայում սղաճը սովորաբար չափվում է սպառողական գների ինդեքսի փոփոխմամբ (ապրանքների եւ ծառայությունների «զամբյուղի» միջին գների), ապա 2004թ. պաշտոնապես հայտարարված սպառողական գների ինդեքսի 107%-ը իրականությանը չի համապատասխանում. փաստացի ցուցանիշից շուրջ 2 անգամ պակաս է: Նույն պատկերն է 2005, 2006, 2007 թվականներին: Օրինակ, 2007թ. նվազագույն թե՛ պարենային եւ թե՛ սպառողական զամբյուղների աճի տեմպը 2006թ. նկատմամբ կազմել է 113.24%, դա էլ այն դեպքում, երբ հայտարարվել էր, որ սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նկատմամբ կազմել է ընդամենը 104.4%: Սա, իհարկե, իրականության հետ եւ ոչ մի աղերս չունի, առավել եւս եթե նշենք, որ 2007թ. դրամի արժեւորման աճի տեմպը դոլարի նկատմամբ կազմել էր 107.33%: 2007թ. նույնպես ունեցել ենք երկնիշ սղաճ: Պատկերը մնացել է անփոփոխ նաեւ 2008թ. առաջին կիսամյակում: Թեեւ պարենային եւ սպառողական նվազագույն զամբյուղների արժեքների աճի տեմպերը նախորդ տարվա համեմատ մնացել են գրեթե նույնը (99.45%), սակայն սպառողական գների ինդեքսը 2008թ. հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ, կազմել է 109% եւ դա էլ այն պարագայում, երբ դրամի արժեւորումը դոլարի նկատմամբ կազմել է 115.97%: Այլ կերպ ասած՝ վերջին տարիներին գործ ունենք «թաքնված» եւ իշխանությունների կողմից թաքցվող երկնիշ բարձր սղաճի հետ, որն ամբողջությամբ կլանում է թե՛ թոշակների, թե՛ միջին աշխատավարձի, թե՛ նպաստների բարձրացումը: Ավելին, ի չիք է դարձնում սոցիալական ինտեգրում գաղափարը: Իսկ եթե հաշվի առնենք այն, որ իշխանությունները տարեցտարի համառորեն պնդում են ժողովրդական լայն զանգվածների կյանքի բարելավման մասին, դա էլ այն դեպքում, երբ նույն ժողովուրդը սեփական ապրուստի վրա դրական միտում ամենեւին էլ չի զգում: Այս պայմաններում խոսել հասարակությունում համերաշխություն հաստատելու մասին, կարծում եմ, տեղին չէ: Ավելին, նկատի ունենալով նաեւ այն հանգամանքը, որ հանրապետության պարենային զամբյուղում 50%-ից ավելին բաժին է ընկնում դրսից ներմուծվող պարենի վրա, որի գները դոլարի արժեզրկման եւ դրամի արժեւորման պայմաններում փոխանակ նվազեն, շարունակում են աճել՝ հարստացնելով փոքրաթիվ ներկրողներին, խորացնելով ազգաբնակչության բեւեռացումը, ապա դա նույնպես չի նպաստում համերաշխության հաստատմանը:

Հռչակած երրորդ գերակայությունը մարդկային կապիտալի զարգացումն է: Այստեղ նույնպես գործնական որեւէ քայլ չի նշմարվում: Բավական է փաստել, որ այսօր էլ տասնյակ, անգամ հարյուր հազարավոր մարդիկ, հատկապես գյուղական վայրերից, մեկնում են Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքների: Դրա հետ նշենք, որ անգամ իսկ աշխատանքով ապահովված մարդկանց ամսական միջին աշխատավարձը (2008թ. հունվար-հունիսին կազմել է 86615 դրամ) եթե բաժանում ես իր եւ իր խնամքի տակ գտնվող մարդկանց միջեւ (տնտեսության մեջ զբաղվածների թիվը 2008թ. հունվար-հունիսին կազմել է 1 մլն 102.8 հազար մարդ, իսկ հուլիսի 1-ի դրությամբ ամբողջ բնակչությունը կազմել է 3 մլն 223.7 հազար մարդ), ապա մեկ մարդուն ընկնող եկամուտները նույնիսկ հավասարապես բաշխման պայմաններում չեն ապահովում սպառողական նվազագույն զամբյուղի ծախսերը հոգալու համար անհրաժեշտ գումարը:

Ինչ վերաբերում է Կառավարության չորրորդ եւ հինգերորդ գերակայությունների կենսագործման ուղղությամբ ձեռնարկված քայլերին, այն է՝ արդյունավետ պետական տեղական ինքնակառավարման եւ մասնավոր հատվածի կառավարման համակարգի ձեւավորման ու կորպորատիվ կառավարման մշակույթի արմատավորման, ինչպես նաեւ տարածքային համաչափ զարգացման հարցերի կենսագործմանը միտված աշխատանքներին, ապա խոսակցությունից զատ այստեղ գործնական եւ ոչ մի քայլ դեռ չի ձեռնարկվել:

Երկրի առանձին ոլորտներում տիրող այս համառոտ վերլուծությունից բխում է տրամաբանական մի հարց. ո՞վ եւ ի՞նչն է խոչընդոտում, խանգարում հայրենի Կառավարությանը գործնական հունի վրա դնել սեփական խոստումների կատարումը: Փորձեմ տալ նաեւ այս հարցի պատասխանը:

Հարգելի գործընկերներ, երբ վերլուծում ես Կառավարության հռչակած կարգախոսները, դրանց ուղղությամբ ձեռնարկվող քայլերը եւ զուգակցում դրանք երկրի տնտեսությունում ստեղծված փաստացի իրավիճակի հետ, ապա ակամայից հիշում, մտաբերում ես մի առակ: Անտառում գայլերը անխնա հոշոտում էին նապաստակներին: Վերջիններս պատվիրակություն են ուղարկում անտառում ապրող ամենաիմաստուն արարածի՝ մեծն բվեճի (ՒՌսՌվ) մոտ: Բվեճը լսում է պատվիրակներին եւ խորհուրդ է տալիս, որ նապիկները կերպարանափոխվեն եւ դառնան ոզնիներ: Այդ դեպքում գայլերը չեն կարողանա հոշոտել նրանց՝ ոզնի դարձած նապաստակներին: Լսելով բվեճի խորհուրդը՝ նապաստակները ոգեւորված ետ են վերադառնում եւ այդ խորհրդի մասին պատմում սարսափահար եղած ցեղակիցներին: Նապիկները ուշադրությամբ լսում են պատվիրակներին, միաձայն տալիս են իրենց համաձայնությունը, սակայն միաժամանակ տարակուսած հարցնում են. իսկ բվեճը չասա՞ց, թե ինչպե՞ս պետք է դառնան ոզնի, տեխնոլոգիապես դա ինչպե՞ս պետք է իրագործվի: Նապաստակների պատվիրակները կրկին վերադառնում են բվեճի մոտ եւ դիմում նրան իրենց հուզող հարցով: Բվեճը լսում է հարցը եւ հանդարտ պատասխանում՝ ասելով, որ նա ստրատեգ է, ռազմագետ եւ տեխնոլոգիաներով չի զբաղվում:

Հիմա մեր դեպքում էլ Կառավարությունը հռչակել է իր ռազմավարական գերակայությունները, սակայն, ինչպես ցույց տվեցին վերը հիշատակած վերլուծությունները, դրանք կենսագործման համապատասխան տեխնոլոգիաներով ամենեւին էլ ապահովված չեն: Իսկ ինչո՞վ է պայմանավորված Կառավարության՝ խոսքի եւ գործնականում դա կյանքի կոչելու միջեւ առաջացած խզումը: Հիմնական պատճառները, կարծում եմ, մի քանիսն են:

Առաջին, ամենակարեւոր պատճառը, թերեւս, այն է, որ Կառավարության կողմից այդպես էլ չտրվեցին մի շարք հարցերի պատասխաններ: Մասնավորապես, այդպես էլ անհայտ մնաց՝ մինչեւ 2008թ. ինչո՞վ էին պայմանավորված տնտեսությունում արձանագրված որոշ հաջողությունները, որո՞նք էին ձախողումները եւ դրանց պատճառները, ինչպիսի՞ նախադրյալներ էին ստեղծվել տնտեսությունում արագընթաց զարգացում ապահովելու համար, ի՞նչն է անհրաժեշտ փոխել եւ ինչպե՞ս, ինչի՞ց հրաժարվել եւ ի՞նչը զարգացնել: Արդեն ակնհայտ է, որ նախորդ տարիներին կատարված աշխատանքների համակողմանի վերլուծության բացակայությունը մեծապես վտանգում է Կառավարության ծրագրերի իրագործումը:

Երկրորդ կարեւոր բացթողումն այն էր, որ այդպես էլ չներկայացվեց երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրական վիճակի վերլուծությունը: Չներկայացվեց իրական այն պատկերը, այն ելակետը, որից էլ պետք է մեկնարկեր Կառավարության ծրագրի իրագործումը:

Երրորդ. այդպես էլ լուրջ քննարկման առարկա չդարձան Հայաստանի Հանրապետության հեռանկարային հնարավոր զարգացումների սցենարները: Սցենարներ, որոնցում պետք է հաշվի առնեին տարածաշրջանային եւ համաշխարհային սոցիալ-տնտեսական, ինչպես նաեւ ռազմաքաղաքական զարգացումները: Եվ ոչ միայն հաշվի առնեին, այլ նաեւ պայմանավորված լինեին դրանցով: Այս բացթողումների հետեւանքները մենք սրությամբ զգացինք վրաց-հարավօսեթական պատերազմի հետեւանքներին բախվելիս: Ակնհայտ է, որ նման վերլուծությունը պետք է առանձնահատուկ կարեւորվեր Կառավարության ծրագիրը կազմելիս, դրա գերակայությունները որոշելիս: Առանձնահատուկ վերլուծության առարկա պետք է դառնար նաեւ արտաքին գործոնների ազդեցության չափը Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա:

Նման խիստ անհրաժեշտ վերլուծությունների թվարկումը, որոնք հաշվի չեն առնվել Կառավարության ծրագիրը կազմելիս, կարելի է շարունակել, սակայն բավարարվենք ասվածով: Եզրակացությունը մեկն է. Տիգրան Սարգսյանի ղեկավարած Կառավարության գործունեության անցած 130 օրը հրամայական է դարձնում ընդունված ծրագրի կատարման ուղիների վերաիմաստավորման հարցը: Հակառակ դեպքում շատ կարճ ժամանակ անց ստիպված կլինենք արձանագրել, որ վտանգված է նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրի իրագործումը: Իսկ այդ պարագայում թե ինչպիսի՞ն կլինեն հետեւանքները, կարծում եմ, բոլորն են հասկանում: Բավական է ուշադիր ընթերցել լեւոնական թերթերում երբեմն-երբեմն տպագրվող լրջմիտ վերլուծությունները, լսել հանրահավաքներում առանձին դեպքերում հնչած եւ տնտեսությանը տրված ողջամիտ գնահատականները:

Հարգելի գործընկերներ, այս ամենի հետ հարկ եմ համարում համառոտ անդրադառնալ երկրի տնտեսության մեջ նկատվող մի շարք մտահոգիչ միտումների վրա եւս: Որո՞նք են դրանք: Արդեն երրորդ տարին է, ինչ մեր տնտեսությունում արձանագրվում է արտահանման աճի տեմպի նվազում: Այսպես, 2006 թ. արտահանումը կազմել է 412 մլրդ 207.2 մլն դրամ, որը նախորդ տարվա արտահանման ծավալի 95.1%-ն է, 2007 թ. արտահանումը կազմել է 394 մլրդ 200 մլն դրամ, որը կազմում է նախորդ տարվա արտահանման ծավալի 95.6%-ը, 2008 թ. հունվար-հունիսին արտահանումը կազմել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 85.2%-ը: Մեր երկրի արտադրանքը կորցնում է միջազգային շուկաները, չի դիմանում մրցակցությանը: Եթե հաշվի առնենք 2009թ. բնական գազի գների թանկացումը, դրանից բխող էլեկտրաէներգիայի թանկացումը, որը, անշուշտ, կանդրադառնա տեղական արտադրանքի ինքնարժեքի բարձրացման վրա, իսկ դա էլ իր հերթին կհանգեցնի հայրենական արտադրանքի մրցունակության անկմանը, ապա ինքնին հասկանալի է դառնում երկրի տնտեսության համար այս վտանգների չեզոքության արդիականությունը:

Դրա հետ մեկտեղ մեզ չի կարող չմտահոգել այն, որ վերջին տարիներին արձանագրվել են ներմուծման աննախադեպ բարձր աճի տեմպեր: 2006 թ., դոլարային արտահայտությամբ, ներմուծման աճի տեմպը նախորդ տարվա համեմատ կազմել է 121.8%, 2007 թ. համապատասխանաբար՝ 149.7%, 2008 թ. հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ՝ 140.3%: Խիստ մտահոգիչ է նաեւ այն, որ ներմուծման տեսակարար կշիռը ՀՆԱ-ի նկատմամբ 2006-ին կազմել է 33.85%, 2007-ին՝ 35.43%, 2008-ի հունվար-հունիսին՝ 44.38%: Հաշվի առնելով, որ արտահանման ծավալներն այդ նույն ժամանակաշրջանում տատանվել են 15.46%, 12.56% եւ 12.1% սանդղակում, ապա դա համադրելով ներմուծման ծավալների ՀՆԱ-ում առկա տեսակարար կշռի հետ, գալիս ենք տխուր եզրակացության: Երկրում սպառվող ապրանքների եւ ծառայությունների ընդհանուր ծավալների մեկ երրորդը բաժին է ընկնում ներմուծվող ապրանքներին ու ծառայություններին: Նկատի ունենալով տարածաշրջանում ստեղծված բարդ դրությունը, ակնհայտ է, որ ներմուծման նման բարձր տեսակարար կշիռը խիստ արդիական է դարձնում պարենային անվտագության ապահովության խնդիրը: Արտաքին առեւտրաշրջանառության ոլորտում խիստ մտահոգիչ է նաեւ տարեցտարի շեշտակի աճող բացասական առեւտրային հաշվեկշիռը: Այսպես, 2005 թ. ՀՀ-ում առեւտրային հաշվեկշիռը եղել է բացասական եւ կազմել է 817.6 մլն դոլար, 2006թ. նույնպես եղել է բացասական եւ կազմել է 1 մլրդ 206.5 մլն դոլար, 2007-ին այդ թիվը գրեթե կրկնապատկվել է՝ կազմելով 2 մլրդ 124.4 մլն դոլար, 2008 թ. հունվար-հունիսին առեւտրային հաշվեկշիռը նույնպես եղել է բացասական եւ կազմել է 1 մլրդ 387.2 մլն դոլար:

Տագնապահարույց այս վիճակի պայմաններում զարմանք են առաջացնում վարչապետ Տ. Սարգսյանի՝ Գիտությունների ազգային ակադեմիայում գիտնականների հետ հանդիպման ժամանակ արտահայտած որոշ մտքեր: Վարչապետը, մասնավորապես, ասել է. «ժամանակակից տնտեսությունն ամենեւին էլ չի ենթադրում, որ ապրանքների արտահանումը պետք է գերազանցի ապրանքների ներմուծումը: Այսօր ժամանակակից գիտությունը հիմնականում կենտրոնացած է ԱՄՆ-ում, եւ ԱՄՆ-ն առաջատարն է գիտության բնագավառում, բայց 1980 թվականից մինչ այսօր ԱՄՆ-ն ավելի շատ ներմուծում է ապրանքներ, քան արտահանում, եւ դա նրանց չի խանգարում, որ աշխարհում առաջատար լինեն գիտության ոլորտում»: Պարոն վարչապետը միանգամայն ճիշտ է իր եզրակացության մեջ, երբ խոսքը վերաբերում է ժամանակակից տնտեսություններին, որոնց շարքին դասվելու համար Հայաստանի տնտեսությունը, ավա՜ղ, շատ հեռու է: Եվ, կարծում եմ, պետք է գիտակցել, որ 120 հազար առավել աղքատ ընտանիքներին կերակրելու համար առաջնային կարգով պետք է աշխատատեղեր ստեղծվի, նախեւառաջ պետք է պայմաններ ստեղծվեն այդ ընտանիքների երեխաներին սնելու եւ կրթելու համար, երիտասարդներին սովորելու հնարավորություն ստեղծելու համար, որ կարողանանք ժամանակակից տնտեսություն ստեղծել հիմնված գիտելիքի վրա, որ կարողանանք գիտելիք արտահանող երկիր դառնալ եւ արտահանումն էլ լինի այն ծավալի, որ հնարավորություն ընձեռվի մեղմել մեր երկրում հրատապ լուծում պահանջող սոցիալական բազում խնդիրները: Գիտնականների հետ հանդիպման ժամանակ վարչապետը այնուհետեւ շարունակել է. «Եթե մենք առաջնորդվենք այն սկզբունքով, որ գիտությունը Հայաստանում կարող է զարգանալ միայն այն դեպքում, երբ մենք ավելի շատ ապրանքներ արտահանենք, գիտությունը չի զարգանա»: Զարմանք է առաջացնում նաեւ այս պնդումը: Չէ՞ որ ժամանակակից աշխարհում արտահանման ծավալների աճը վկայում է նախեւառաջ միջազգային շուկաներում դրանց բարձր մրցունակության մասին, ինչն էլ իր հերթին անհնարին է ապահովել առանց գիտատար, բարձր տեխնոլոգիաների կիրառության: Այդ տեխնոլոգիաների պահանջվածությունը, անշուշտ, խնդիրներ է դնելու մեր գիտնականների առաջ, իսկ դրանց լուծումներին ուղղված ջանքերը իրենց հերթին կխթանեն գիտության զարգացումը Հայաստանում:

Այստեղ մտահոգիչն այն է, որ Կառավարության մակարդակով դեռ չեն պարզել, թե Հայաստանի Հանրապետության տնտեսությունը որակական ի՞նչ մակարդակի վրա է գտնվում եւ այդ մակարդակը օբյեկտիվորեն ինչպիսի՞ խնդիրների լուծում է ի զորու ապահովել: Միտքս պարզ լինելու համար հնչեցնեմ որոշ պարզաբանումներ: Այսօր ձեւավորվում է նոր տնտեսական աշխարհակարգ: Գնահատելով ժամանակակից աշխարհը՝ տրամաբանական կլիներ խոսել գոյություն ունեցող երեք տեսակի էկոնոմիկաների մասին:

Էկոնոմիկայի զարգացման առաջին տեսակը՝ կողմնորոշված է ամենաավանդական, առաջնային սեկտորի վրա, որի տակ տնտեսագետները հասկանում են գյուղատնտեսությունը եւ արդյունահանող ճյուղերը: Հայաստանն այսօր դասվում է ճիշտ նման էկոնոմիկա ունեցող երկրների շարքին:

Էկոնոմիկայի զարգացման երկրորդ տեսակը՝ ինդուստրիալ էկոնոմիկայի տեսակն է: Խոսքն այն մասին է, որ նման տեսակի էկոնոմիկա ունեցող երկրները իրականացնում են տնտեսական քաղաքականություն՝ ուղղված արդյունաբերական առանձին ճյուղերի զարգացմանը, որպես կանոն, սերտ կապված համաշխարհային շուկայի որոշակի պահանջարկի հետ: Այդ ճյուղերում երկրները հասնում են հմտության բարձր մակարդակի, համապատասխան ոլորտներում բարձր էֆեկտիվության: Տվյալ ազգերի ինտենսիվ աշխատանքի արդյունքում, արդյունավետ արտադրության պայմաններում ստեղծվում է մրցունակ արտադրանք: Օրինակ, հարավկորեական ավտոմեքենաներ, չինական էլեկտրոնային սարքեր, որոնք արտահանվում են արտաքին շուկա՝ դրանով իսկ հնարավորություն ընձեռելով արտահանող երկրներին գտնել իրենց տեղը աշխատանքի համաշխարհային բաժանման շուկայում, ստանձնելով աշխարհի խոշորագույն էկոնոմիկաներ ունեցող երկրների գործընկեր լինելու դերակատարությունը: Սա զարգացման առավելագույն նպաստավոր ճանապարհն է: Արտահանվող ապրանքների պահանջարկի աճին համաչափ եւ արտադրության նոր ճյուղերի բացման արդյունքում ստեղծվում է հնարավորություն ավելացնելու արտադրանքի ծավալները, կառուցելու նոր գործարաններ, վերապատրաստելու իրենց բանվորներին՝ դրանով իսկ առաջ մղելով այդ արտադրությունը: Այս տիպի էկոնոմիկա ունեցող երկրների միակ խնդիրն այն է, որ այդ երկրները, որոնք մուտք են գործում համաշխարհային շուկա (օրինակ՝ նույն Հարավային Կորեան, Սինգապուրը, Թաիլանդը, Թայվանը…), չեն կարող շուկային առաջարկել սկզբունքորեն նոր ապրանքներ: Նույն Կորեան կոմպյուտերների ստեղծման գյուտի հեղինակը չէ, տիեզերանավ տիեզերք չի ուղարկել, ավտոմեքենայի ստեղծման հեղինակը չէ: Ստեղծված իրավիճակում նման տեսակի էկոնոմիկա ունեցող երկրները մուտք են գործում արդեն գոյություն ունեցող ապրանքների շուկա, կատարում են նույն գործը, որ անում են այդ ավանդական ապրանքատեսակների արտադրողները, սակայն այդ աշխատանքը կատարում են ավելի էժան եւ ավելի որակով: Զարգացման այդ ճանապարհը լավն է, բայց դրա շրջանակում սկզբունքորեն նոր ապրանքների ստեղծում, որպես կանոն, չի իրականացվում: Պարզապես լավացվում, արդիականացվում են գործող արտադրության տեխնոլոգիաները, դրանք հասցվում կատարելության: Էկոնոմիկաների այս տեսակն ունի որոշակի ապագա, բայց չի բերում ինտելեկտուալ, ստեղծագործական լուրջ հեղափոխական ճեղքումների եւ, ըստ էության, երկիրը չի հասցնում առավել զարգացած երկրների մակարդակին: Դա գերզարգացած երկրներին մշտապես հասնելու էկոնոմիկա է, որը դատապարտված է վերջիններիս մակարդակին այդպես էլ չհասնել, որովհետեւ շատ աշխատելով մարդիկ չեն սկսում ավելի շատ մտածել:

Եվ, վերջապես, էկոնոմիկայի երրորդ տեսակը հիմնված է զարգացման առավել առաջադեմ հենքի՝ տեղեկատվական էկոնոմիկայի վրա: Դրան առանձնահատուկ են երկու հատկություններ: Առաջին. էկոնոմիկայի այդ տեսակի համար առավել նշանակություն ունեն մարդկանց ինտելեկտուալ կարողությունները, նոր տեխնոլոգիաների հայտնագործության հնարավորությունները, ինովացիաները: Այս էկոնոմիկայի տարբերությունը նախորդ երկու տեսակներից այն է, որ երբ ստեղծվում է տեղեկատվական, ինովացիոն նոր արտադրանք եւ վաճառվում այդ արտադրանքը, ապա նոր արտադրանքի ստեղծողը վաճառքից ստանալով գումար՝ չի կորցնում այդ ապրանքն արտադրելու եւ վաճառելու իրավունքը: Օրինակ, ունենալով դեղ արտադրելու արտոնագիր (պատենտ), մենք արտադրում ենք դեղը, վաճառում աշխարհով մեկ, բայց չենք կորցնում դրա ստեղծման տեխնոլոգիան:

Երկրորդ առանձնահատկությունն այն է, որ եթե էկոնոմիկան նպատակամղված է տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտելիքի հենքի վրա զարգացմանը, ապա այս հանգամանքն իր հերթին պահանջում է մարդկային ինտելեկտի զարգացում: Այսօր ստեղծված է որակապես մի նոր իրավիճակ. հետինդուստրիալ էկոնոմիկա ունեցող տնտեսապես գերզարգացած Արեւմտյան աշխարհում ամենամեծ ներդրումը դառնում է սպառումը: Որքան շատ ծառայություններ է սպառում մարդը, այնքան ինտելեկտուալ առումով նա հարստանում է եւ ավելի արժեքավոր դառնում հասարակության համար: Այսպիսով, ինչքան մեծ է սպառումը, այդքան հարուստ է երկիրը (ձեւակերպում, որը երբեք չի եղել ներդաշնակ տնտեսագիտական որեւէ տեսության հետ):

Եվ այսպես կարելի է արձանագրել, որ աշխարհում կան երեք խմբի տնտեսություն ունեցող երկրներ: Առաջին. նպատակային, ավանդական տնտեսություն ունեցող երկրներ, որոնք հիմնված են գյուղատնտեսության եւ արդյունահանող արտադրության վրա: Երկրորդ. ինդուստրիալ էկոնոմիկա ունեցող երկրներ: Երրորդ. հետինդուստրիալ, տեղեկատվական էկոնոմիկայով երկրներ: Անցումն առաջին խմբից երկրորդ տեսակի տնտեսություն ունեցող երկրի շարքը՝ միանգամայն հնարավոր է: Մինչդեռ երկրորդ խմբից առաջին խումբ անցում՝ անցած 50 տարիների ընթացքում որեւէ երկրի կողմից դեռեւս չի արձանագրվել: Միայն Արեւմտյան Եվրոպայի երկրներին, ԱՄՆ-ին եւ որոշ չափով էլ Ճապոնիային է հաջողվել կատարել անցում ինդուստրիալ էկոնոմիկայից հետինդուստրիալին: Առանձնահատուկ իրավիճակում է հայտնվել ժամանակակից Ռուսաստանի տնտեսությունը, բայց դա այլ խոսակցության թեմա է: Եվ եթե մենք Կառավարության մակարդակով խնդիր ենք դնում, որ Հայաստանը առաջին խմբին պատկանող էկոնոմիկա ունեցող երկրից միանգամից պետք է թռիչք կատարի երրորդ՝ հետինդուստրիալ էկոնոմիկա ունեցող երկրների ընտանիք, ապա, խոստովանենք, որ դա անիրատեսական խնդիր է: Եվ այդ տեսլականին հասնելու ճանապարհին վտանգ կա, որ կկորցնենք այսօր դեռ եղած հնարավորությունները՝ անցում կատարել ինդուստրիալ էկոնոմիկա ունեցող երկրների շարքը, ինչը պարտադիր պայման է տեղեկատվական, ինովացիոն, հետինդուստրիալ էկոնոմիկա ունեցող երկիր դառնալու հավակնությունները բավարարելու համար:

Ստացվում է, որ մեր Կառավարությունը, ի սկզբանե իր առաջ դնելով անիրատեսական խնդիրներ, վտանգում է երկրի էկոնոմիկան կենսունակ վիճակում պահող ճյուղերի բնականոն զարգացումը: Արդյունքում՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն առանց էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության եւ բաշխման՝ վերջին տարիներին առաջընթաց չի արձանագրում: Այսպես, 2006 թ. այդ ցուցանիշը 2005 թ. համեմատ կազմել է 99.3%, 2007 թ., նախորդ տարվա համեմատ՝ 101.7%, իսկ 2008 թ. հունվար-հունիսին արդյունաբերական արտադրանքի ծավալն առանց էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրության եւ բաշխման, 2007թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ, գրանցել է 98.9

Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել