Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարական Հայաստանը» ստեղծվեց ու միացավ

Սեպտեմբեր 12,2008 00:00

Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ-ի կենտրոնը, որը ձեւավորվել է դեռեւս նախագահական ընտրությունների նախընտրական ժամանակահատվածում եւ հետեւողականորեն պաշտպանել է ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Հայաստանում նրա գլխավորած համաժողովրդական շարժումը, երեկ հռչակագիր է ընդունել «Ժողովրդավարական Հայաստան» քաղաքացիական նախաձեռնություն ձեւավորելու մասին: Այս առնչությամբ նախաձեռնության տարածած հայտարարության մեջ, արձանագրելով, որ Հայաստանում իշխանությունը շարունակում է զավթված մնալ, որ երկրում շարունակվում է շինծու մեղադրանքներով եւ քաղաքական հայացքների համար քաղաքացիների հետապնդումը, որ ոտնահարվում են մարդկանց իրավունքներն ու ազատությունները, մասնավորապես ասված է. «Նկատի ունենալով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ-ի կենտրոնը, ձեւավորված լինելով որպես նախընտրական միավորում, ավարտել է իր անմիջական դերակատարությունը ու հաշվի առնելով, որ Հայ ազգային կոնգրեսը բաց է Սփյուռքի բոլոր հասարակական կազմակերպությունների անդամագրման համար՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակցության ԱՄՆ-ի կենտրոնը սույն հռչակագրով որոշում է միանալ Հայ ազգային կոնգրեսին ու հետ այսու հանդես գալ որպես «Ժողովրդավարական Հայաստան» քաղաքացիական նախաձեռնություն»:

Այս նախաձեռնությունն իր հիմնական խնդիրն է համարում «ՀՀ բոլոր քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակումը, կարիքավոր քաղբանտարկյալներին ու նրանց ընտանիքներին օգնության եւ զորակցությանն ուղղված միջոցառումների իրականացումը, ազատ խոսքի, մամուլի եւ գումարման իրավունքի ապահովման ջատագովումը, միջազգային փորձագետների մասնակցությամբ մարտի մեկի ոճրագործության անկախ ու թափանցիկ հետաքննության իրականացումը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել