Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք միացան կոնգրեսին

Սեպտեմբեր 12,2008 00:00

Հայ ազգային կոնգրեսին միանալու մասին երեկ հայտարարել են մի կազմակերպություն եւ մի անհատ

ՆԺԿ-ի հետ՝ առանց ՆԺԿ-ի

Երեկ «Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը «Իրավունք դե-ֆակտո» ակումբում հայտարարեց, որ ինքն իբրեւ անհատ անդամակցում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած Հայ ազգային կոնգրեսին: «Հասարակության վստահության տրամաբանությունը ենթադրում է նրա իղձերին եւ նպատակներին անվերապահորեն համատարիմ մնալուն որեւէ այլընտրանքի բացառում, իսկ հայ հասարակության բացարձակ մեծամասնությունն այսօր ձգտում է Հայ ազգային կոնգրեսի ստանձնած առաքելությանը սատարելու ճանապարհով հասնել երկրում սահմանադրական կարգի հաստատման՝ ազատ, ժողովրդավարական, իրավական, բարգավաճ պետության կերտման եւ լիարժեք քաղաքացիական հասարակության ձեւավորման»,- կարծում է նա: Սա միակ պատճառը չէ, որ Հ. Սարգսյանն անդամակցում է կոնգրեսին. ինքն էլ է մասնակցել ՀԱԿ-ի ստեղծման հռչակագրի մշակման աշխատանքներին եւ կարծում է, որ մարդիկ կհիասթափվեն, եթե նման մարդիկ ՀԱԿ-ի մաս չկազմեն: «Ես կուսակցության կանոնադրության որեւէ կետ չեմ խախտել»,- հայտարարում է ՆԺԿ անդամը եւ ասում, որ ինքը շարունակում է հավատարիմ մնալ իր կուսակցության հիմնարար սկզբունքներին, արժեքային համակարգին, մինչդեռ ձեռնպահ մնաց մանրամասնել, թե ինչո՞ւ կուսակցությունը չի գումարել մինչեւ սեպտեմբերի 10-ը նախատեսված համագումարը, որի առանցքային հարցերից մեկն էլ լինելու էր ՀԱԿ-ին ՆԺԿ անդամակցությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել