Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ՝ ՌՈՒՍԵՐԵՆ

Սեպտեմբեր 11,2008 00:00

«Ռուսական խոսքի օրերը Հայաստանում» ծրագրի շրջանակներում երեկ Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ մեծանուն գրողի «Մահն արհամարհողը, ապառաժ արարողը» ստեղծագործությունների ժողովածուի ռուսերեն տարբերակի շնորհանդեսը: Թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը ռուս գրողներին ողջունեց «սուրբ օջախում» հյուրընկալվելու համար եւ խոսքը տվեց հյուրերին: Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսաստանյան ընկերության քարտուղար Վիկտոր Կրիվոպուսկովը ասաց. «Հայ պոեզիայի ռուս սիրահարների համար սա առաջնակարգ տոն է, քանի որ գոնե մեկ անգամ շփվելով Չարենցի պոետական խոսքի հետ, յուրաքանչյուր ռուս մարդ կարող է այնտեղ իրեն գտնել»: Հետո էլ Վ. Կրիվոպուսկովը ներկայացրեց գրքի կառուցվածքը. «Այն բաղկացած է երկու մասից՝ «Անհայտ Չարենց» եւ «Հայտնի Չարենց»: Ժողովածուում ընդգրկված են շուրջ 70 բանաստեղծություններ եւ պոեմներ, որոնց թվում կան այնպիսիները, որոնք մինչեւ 1986թ. նույնիսկ հայ ընթերցողին հայտնի չէին: Գիրքն այնպես է կազմված, որ հատկապես ռուս երիտասարդները մեծ հաճույքով ընդունեն այն՝ վերնագրից եւ առաջին բանաստեղծությունից սկսած: Այս գրքի լույսընծայումը Չարենցի՝ ռուս պոեզիային եւ ռուսներին նվիրած սիրո պատասխանն է»:

«Մահն արհամարհողը, ապառաժ արարողը» գրքի թարգմանչական կազմի մասին խոսելով՝ Վ. Կրիվոպուսկովը նկատեց. «Արձակ ստեղծագործության թարգմանիչը գրողի ստրուկն է, իսկ պոեզիա թարգմանողը՝ պոետի մրցակիցն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել