Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԻՐԵԼԻ ԱՐԱԲԿԻՐՑԻՆԵՐ

Սեպտեմբեր 11,2008 00:00

\"\"Սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած Արաբկիր համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները վկայում են, որ պատվախնդիր արաբկիրցիները վճռական են իրենց հարազատ համայնքում լրջագույն եւ արմատական բարեփոխումներ իրականացնելու, Արաբկիրը օրինակելի համայնք դարձնելու, տեղ գտած տարաբնույթ բացասական երեւույթները մերժելու, համայնքի ղեկավարման արատավոր համակարգը հիմնովին վերափոխելու հարցում: Խորին շնորակալություն եմ հայտնում ինձ վստահության քվե տված ավելի քան 16500 քաղաքացիներին՝ համայնքի արմատական բարեփոխման իմ ներկայացրած նախընտրական ծրագրին հավանություն տալու համար: Համեմատության համար նշեմ, որ իմ բոլոր մրցակիցները միասին վերցրած ստացել են մոտ 13000 ձայն: Շնորհակալություն եմ հայտնում նաեւ այն արաբկիրցիներին, որոնք ինձ չեն ընտրել, բայց, ակտիվորեն մասնակցելով ընտրություններին, արտահայտել են սեփական դիրքորոշումը եւ կատարել են իրենց քաղաքացիական պարտքը: Իմ գործունեության ընթացքում ձգտելու եմ դառնալ ինձ ընտրողների եւ ձայն չտվողների, այսինքն՝ բոլոր արաբկիրցիների համայնքի ղեկավարը: Դա է պահանջում մեր ընդհանուր տան՝ Արաբկիրի շահը, դա է բոլորիս հաջողության կարեւորագույն գրավականը: Միայն ջանքերը համատեղելով, միասնաբար կարող ենք իրականացնել Արաբկիրը բարեկարգ համայնք դարձնելու մեր երազանքը: Ցավոք, քվեարկության օրը տեղի ունեցած կազմակերպված սադրանքը ստվեր գցեց ընտրական գործընթացի վրա: Դատապարտելով ցանկացած բռնություն, դիմում եմ իրավապահ մարմիններին՝ հետամուտ լինել կատարված հանցագործության իրական կազմակերպիչների, սադրիչների եւ կատարողների բացահայտմանը: Այդօրինակ սադրանքները դիտարկվում են արդեն տեւական ժամանակ իմ հասցեին կենտրոնացված ձեւով որոշ թեկնածուների կազմակերպած զանգվածային լրատվության մի շարք միջոցների հրապարակումների համատեքստում: Այդ տեսակետից, իմ որդեգրած սկզբունքի համաձայն, ձեռնպահ եմ մնում պատասխանել իմ մասին հնչող զրպարտություններին: Ընդամենը ներում եմ մոլորյալներին, կարեկցում նրանց՝ հասկանալով պարտվածների խռովահույզ հոգեվիճակը: Ես գալիս եմ աշխատելու, Ձեզ հետ միասին Արաբկիրը հիմնովին մաքրելու, բարեկարգ եւ օրինակելի համայնք դարձնելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել