Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՊԱՐԱՊԵՏԻ ԵՂԲՈՐՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵՑԻՆ

Սեպտեմբեր 11,2008 00:00

\"\"

Երեկ դատարանի վճռով պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը: Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր դեռեւս 2003 թ. մարտի 16-ին եւ Նոր Նորքի առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությունը կազմակերպելու մեղադրանքով: Ավելի ուշ՝ դատարանի սույն վճիռը բողոքարկելուց հետո, նա դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: «Մենք մնում ենք այն կարծիքին, որ Արմեն Սարգսյանն ավելի քան 5 տարի անազատության մեջ է եղել ապօրինաբար եւ հույս ենք հայտնում, որ քաղաքական պատանդի կարգավիճակում գտնվող մեր մյուս ընկերները եւս շուտով ազատության մեջ կլինեն»,- երեկ, ներկայացնելով Արմեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցության մեկնաբանությունը, հայտարարեց նույն կուսակցության մամլո խոսնակ Սուրեն Սուրենյանցը: Ի դեպ, Արմեն Սարգսյանն, ազատ արձակվելուց հետո առաջինը, ինչ արել է Կոշի գաղութից տուն մեկնելուց առաջ, այցելել է Եռաբլուր, ավագ եղբոր՝ Վազգեն Սարգսյանի շիրիմին:
Լուսանկարը՝ ՄՈՒՇԵՂ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել