Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊՈՂՈՏԱՆ ԷԼ «ԳՐԱՎԵՑ»

Սեպտեմբեր 10,2008 00:00

\"\"

Երեկ Հյուսիսային պողոտայում թվով վեց կանայք անժամկետ հացադուլ էին հայտարարել: Նրանք «Հացադուլ» մակագրությամբ մեծ պաստառ էին փակցրել պողոտայի էլիտար շենքերից մեկի դիմաց եւ քաղբանտարկյալների դիմանկարներով պաստառները ձեռքներին՝ պահանջում էին նրանց բոլորին ազատ արձակել: Ոստիկանության աշխատակիցները երեկոյան կողմ այցելել էին հացադուլավորներին եւ 10 րոպե ժամանակ տվել՝ տարածքն ազատելու համար: Առ ժամանակ հետո ոստիկանության աշխատակիցները եւ կարմիր բերետավորները՝ ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Վալերի Օսիպյանի ղեկավարությամբ, հարձակվեցին հացադուլավորների եւ պողոտայում եղած մյուս քաղաքացիների վրա, պոկեցին եւ տարան պաստառը, հետո քաշքշելով պողոտայից դուրս բերեցին մարդկանց: Մի քանի տղամարդու, որոնց ոստիկանության աշխատակիցները ուժի կիրառմամբ արդեն նստեցրել էին ոստիկանության մեքենա, թերեւս, բերման ենթարկելու համար, ավելի ուշ ազատ արձակվեցին ՊՊԾ հրամանատար Ռոբերտ Մելքոնյանի հրահանգով: Պողոտայում եղած մարդիկ, այդ թվում՝ հացադուլավոր կանայք, ուշ գիշերին «ապաստան» էին գտել պողոտայի դիմացի մայթին՝ Առնո Բաբաջանյանի արձանի մոտ, իսկ պողոտան ամբողջովին շրջապատվել էր ոստիկանության ուժերի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել