Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՐԱԲԿԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ,

Սեպտեմբեր 09,2008 00:00

\"\"շնորհակալություն եմ հայտնում անցած երեք տարիներին ինձ վստահելու եւ համատեղ աշխատանքի համար: Աշխատանք, որը կշարունակվի նաեւ մինչեւ հոկտեմբերի 1-ը, մինչ իմ լիազորությունների ժամկետի ավարտը: 2005 թվականին ես ընտրվել եմ Արաբկիր համայնքի բնակիչների կողմից՝ ստանալով 18 հազար 315 վստահության քվե: Ուստի, հարգելով մեր բնակիչների ընտրությունը, ես կղեկավարեմ Արաբկիրի թաղապետարանը մինչ օրենքով նախատեսված ժամկետի ավարտը: Բոլոր արաբկիրցիներին շնորհակալություն եմ հայտնում նաեւ սեպտեմբերի 7-ին կայացած համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններում սադրանքներին չենթարկվելու, այդպիսով նաեւ ավելի անցանկալի հետեւանքներից խուսափելու համար: Որեւէ պաշտոն ինքնանպտակ չէ, եւ նույնիսկ ամենաբարձր պաշտոնը չի կարող արժենալ գեթ մեկ մարդու կյանք: Իսկ կիրակի օրը մեր համայնքում տեղի ունեցած իրադարձությունները հղի էին նման հետեւանքներով: Բարեբախտաբար, մենք կարողացանք խուսափել նման անցանկալի ելքից. ինձ համար կիրակի օրը խնդիր դարձավ ոչ թե ընտրություններում իմ մասնակցությունը, այլ համայնքի բնակիչների կյանքի անվտանգությունը: Եվ ես իմ խնդիրը լուծած ու ինձ հաղթանակած եմ համարում: Սեպտեմբերի 7-ը ցույց տվեց, որ ընտրություններն առանց մարդկային զոհերի անցկացնելն արդեն հաղթանակ է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել