Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՈՂՈՔԻ ՊԱՌԿԵԼԱՑՈՒՅՑ

Սեպտեմբեր 05,2008 00:00

\"\"

Երեկ ՀՀ կառավարության հերթական նիստի օրն էր, ու հայրենի բանակում խաղաղ պայմաններում զոհված ժամկետային զինծառայողների ծնողներն առավոտից բողոքի նստացույց էին սկսել հենց կառավարության շենքի մուտքի աստիճաններին: Նրանք համոզված են, որ իրենց զավակները բանակում սպանվել են հենց զորամասում եւ ոչ թե թշնամու գնդակից կամ ինքնասպանության միջոցով: «Շոու եք սարքել»,- ասելով ոստիկանները փորձում էին մարդկանց հեռացնել շենքի մուտքի մոտից: «Թող նման շոու ձեր տանը լինի»,- եղավ զոհված զինծառայողներից մեկի հարազատի պատասխանը: Երբ ոստիկանները կառավարության անդամների, նաեւ ՀՀ գլխավոր դատախազի աչքի առաջ սկսեցին քաշքշել մարդկանց, վերջիններս, ուղղակի իբրեւ պաշտպանվելու ծայրահեղ միջոց, պառկեցին գետնին: Իհարկե, այս ամենն ամենեւին էլ չշարժեց ո՛չ նախարարների, ոչ էլ գլխավոր դատախազի գութը:
Ցուցարարներին ոչ ոք չմոտեցավ:
Կարդացեք՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել