Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԴՀԿ-Ն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է

Սեպտեմբեր 03,2008 00:00

Ս.Դ.Հնչակյան կուսակցության մամլո դիվանը երեկ կոչ է հղել ՀՀ քաղաքացիներին եւ ֆուտբոլի ազգային հավաքականին, որում մասնավորապես ասվում է. «Գիտակցելով, որ մեր հայրենիքի եւ Թուրքիայի միջեւ կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, որ մեզնից եւ ոչ մեկը չի մոռացել դարասկզբին տեղի ունեցած ոճրագործությունը եւ դրանից հետո էլ Թուրքիա պետության անհանդուրժող ու հանցագործ պահվածքը հայերի նկատմամբ, այնուամենայնիվ կոչ ենք անում լավ ընդունելություն ցույց տալ այստեղ գտնվող Թուրքիայի քաղաքացիներին, ոչ մի կերպ չգնալ որեւիցե բախումների եւ վիճաբանությունների, որովհետեւ սա նախ եւ առաջ սպորտ է՝ ֆուտբոլ, որն, ինչ խոսք, մեզնից անկախ բազմաթիվ պատճառներով, քաղաքականացվել է: Մենք պարտավոր ենք ողջ աշխարհին եւ հենց նույն Թուրքիային ապացուցել, որ մենք քաղաքակիրթ ու հյուրասեր ժողովուրդ ենք եւ ի զորու ենք մարզական միջոցառումը տարբերել քաղաքական ցավոտ խնդիրներից: Ինչ վերաբերում է մեր ֆուտբոլի հավաքականին, վստահ ենք, որ մեր տղաները գիտակցում են, որ աշխարհի եւ Հայաստանի ողջ հայության ուշադրությունը սեւեռված է նրանց վրա, որ բոլորս հույսով սպասում ենք այս հանդիպման՝ մեզ համար հաղթական ավարտին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել