Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ՝ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ

Սեպտեմբեր 03,2008 00:00

\"\"Խորհրդային կայսրության օրոք քաղբանտարկյալ ճանաչված Շահեն Հարությունյանի որդին՝ Շանթ Հարությունյանը, երեկ դիմել է խորհրդային տարիների քաղբանտարկյալներ Պարույր Հայրիկյանին եւ Ռազմիկ Զոհրաբյանին, որոնք, ըստ նրա, առիթ են ունեցել խոսել մարտի 1-ի դեպքերի շուրջ: «Ժամանակին սովետական բանտերում դուք դիմել եք հացադուլի, որպեսզի ճանաչվեք քաղբանտարկյալ: Տականք բոլշեւիկներն ու չեկիստները չեն ճանաչել ձեր պահանջը: Հիմա ես ուզում եմ տեսնել, թե այդ հարցում դուք որքան եք տարբերվում դրանցից»,- հավելում է Շ. Հարությունյանը: Դիմելով նախկին քաղբանտարկյալներին, Շանթ Հարությունյանը հայտարարում է, որ իրեն ձերբակալել են ռուսական հատուկ ծառայությունների պատվերով՝ իր քաղաքական հայացքների համար: «Հայաստանի կամակատար իշխանությունները, Մոսկվայի պատվերը կատարելու պատրաստակամությամբ, չունենալով իմ նկատմամբ մեղադրանքի որեւէ հիմք, փորձել են մարտի 1-ի հանրահավաքում իմ քաղաքական համոզմունքներից բխած ելույթները որակել որպես հանցագործություն: Նույնիսկ էքստրեմալ պայմաններում անցկացված ինքնաբուխ հանրահավաքում իմ կողմից ասված մտքերը հանցակազմ չէին պարունակում, սակայն Մոսկվայի խամաճիկները փորձել են աղավաղել դրանք ներկայացված մեղադրանքում, ինչպես նաեւ չհնչած խոսքեր վերագրել ինձ: Ստեղծված իրավիճակում, երբ Հայաստանում գոյություն չունի սահմանադրական կարգ եւ օրինական իշխանություն, իմ՝ բանտարկյալի կարգավիճակը հստակեցնելու համար դիմում եմ ոչ թե Հայաստանի իշխանություններին, այլ սովետական կայսրության ժամանակաշրջանի քաղբանտարկյալներին: Պահանջում եմ նույն հրապարակայնությամբ ճանաչել ինձ որպես քաղբանտարկյալ եւ իմ պահանջը պաշտպանելու համար հայտարարում եմ հացադուլ»,- հայտարարում է Շ. Հարությունյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել