Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱՐՑԱԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԳՐԻՉՈՎ ՉԻ ՋՆՋՎԻ»

Սեպտեմբեր 03,2008 00:00

\"\"

ՀՅԴ-ն երեկ հանրահավաքի ժամանակ տարածեց մի հայտարարություն, որում ասվում է. «1) Արցախի խնդրի կարգավորման բանակցությունները կարող են արդյունավետ լինել եւ խաղաղության պահպանմանը նպաստել միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների հետ ստորագրի ուժի կիրառումը եւ ուժի կիրառման սպառնալիքը բացառող իրավական փաստաթուղթ: 2) Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ պետք է ստորագրի պայմանագիր՝ հանդես գալով որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ անվտանգության երաշխավոր: 3) ՀՀ իշխանությունները պետք է նախատեսեն ԼՂՀ պաշտոնական ճանաչումը, եթե Ադրբեջանը ռազմական ճանապարհը շարունակի համարել կարգավորման ընդունելի միջոց կամ իր գործողություններով առաջացնի սպառնալիք բանակցային գործընթացի համար»:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել