Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԱՐՄԻՐ ԲԵՐԵՏԱՎՈՐՆԵՐՆ» ԷԼ ԵՆ ԾԵԾՎՈՒՄ

Սեպտեմբեր 02,2008 00:00

\"\"
\"\"

Շաբաթ օրը, ժ. 23:30-ի սահմաններում Օպերայի տարածքում գտնվող «Ատլանտիկ» բացօթյա սրճարանում մոտ 10-15 երիտասարդներ, որոնք եղել են ոչ սթափ վիճակում, սկսել են վիճաբանել եւ բարձր հայհոյել: Օպերայի տարածքում ծառայության մեջ գտնվող «կարմիր բերետավորներից» մի քանիսը մոտեցել են վերջիններիս՝ կարգի հրավիրելու նպատակով: Արդյունքում՝ երիտասարդներից մեկը շշով հարվածել է «կարմիր բերետավորներից» մեկին, եւս մեկը հարված է ստացել դեմքին (լուսանկարը՝ աջից): Ոստիկանության միջամտությունից հետո երիտասարդները, որոնց թվում, «Առավոտի» տեղեկություններով, եղել են բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ, բերման են ենթարկվել: Բռնության ենթարկված երկու «բերետավորները», մեր ունեցած տեղեկություններով, տեղափոխվել են հիվանդանոց՝ շտապ բուժօգնություն ստանալու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել