Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանի որոշմամբ քրգործ հարուցվեց

Օգոստոս 30,2008 00:00

Տուժող վարորդը հաղթեց

2007թ. նոյեմբերի 5-ին, ժամը 23:30-ի սահմաններում, Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 23 շենքի հարակից տարածքում Հովհաննես Մկրտչյանն իր «Մերսեդես-Բենց-Ե420» մակնիշի 01 UL 042 պետհամարանիշի ավտոմեքենայով ընդհարվել էր Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ Վահե Ասեյանի կողմից վարած, «Պրոմեթեյ» ՍՊԸ-ին պատկանող «Գազ-3102» մակնիշի 119 ՏԼ 01 պետհամարանիշի ավտոմեքենային: Բախման հետեւանքով Վահե Ասեյանին պատճառվել էր միջին ծանրության վնաս՝ առողջության տեւական քայքայումով:

Երեւանի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնի քննիչ Հ. Հովհաննիսյանի կողմից հաջորդ օրը դեպքի առթիվ նախապատրաստվել էին թիվ 762 նյութերը:

Այս տարվա ապրիլին, սակայն, Հ. Հովհաննիսյանի կողմից որոշում էր կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառով: Մեղքը բարդվել էր տաքսու վարորդի վրա, արձանագրվել էր, որ «Պրոմեթեյ» ՍՊԸ-ին պատկանող «Գազ-3102» ավտոմեքենային պատճառվել է 381.760 ՀՀ դրամի նյութական վնաս, իսկ «Մերսեդես-Բենց-Ե420» ավտոմեքենայի սեփականատեր Սեդա Առաքելյանին՝ 2.018.600 ՀՀ դրամի նյութական վնաս: Սակայն տաքսու վարորդի փաստաբանը ներկայացրել էր մի քանի ապացույց դեպքի վայրից, նաեւ եղանակի տեսչության տեղեկանքը, որով պարզ էր դարձել, որ այդ օրը, ինչպես նշել էր քննիչը, անձրեւ չի եղել, հետեւաբար՝ տարածքը եղել է չոր:

2008թ. մայիսի 23-ին Վահե Ասեյանի կողմից քննիչի որոշումը բողոքարկվեց Երեւանի դատախազությունում, ապա՝ ՀՀ գլխավոր դատախազությունում: Սակայն փաստարկները թողնվեցին անհետեւանք՝ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու հիմքեր չլինելու պատճառաբանությամբ:

Վահե Ասեյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահագն Մանուկյանը բողոք է ներկայացրել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան: Օգոստոսի 15-ին նույն դատարանի որոշմամբ դիմում-բողոքը բավարարվել է ու վերացվել է Երեւան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության բաժնի քննիչ Հ. Հովհաննիսյանի կողմից ընդունված այն որոշումը, որով մերժվել էր քրեական գործ հարուցել: Դատարանի որոշման հիման վրա Երեւան քաղաքի դատախազության կողմից օրեր առաջ որոշում է կայացվել՝ թիվ 63200208 քրեական գործ հարուցելու մասին: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է Երեւան քաղաքի քննչական վարչությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031