Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 18:00

Օգոստոս 29,2008 00:00

Սիրելի հայրենակից.

– Պատերազմը Կովկասում եւ դրա հետեւանքները նոր իրավիճակ են ստեղծել մեր տարածաշրջանում:

– Ռազմական ճանապարհով հարցը լուծելու ձախողված փորձը ակնհայտ դարձրեց, որ եթե միջազգային հանրությունը չբացառի ուժի կիրառումը, ապա անկանխատեսելի ցնցումներ կլինեն:

– Կատարվածը փաստում է, թե նման դեպքերում որքան վտանգավոր է երկակի ստանդարտների կիրառումը:

– Հնարավոր զարգացումները ուղղակիորեն առնչվում են Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը:

– Մենք համոզված ենք՝ միջազգային հանրության կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ ազատ ապրելու իրավունքի հարգումը այլընտրանք չունի:

Սիրելի հայրենակից.

Սեպտեմբերի 2-ը Լեռնային Ղարաբաղի անկախության օրն է:

Եկեք փաստենք, որ հայությունը Արցախի կողքին է:

Արցախը Հայաստան է: Մենք ապագա ունենք, երբ ուժեղ ենք ու միասին: Արցախը: Հայաստանը: Սփյուռքը:

ՀՅ Դաշնակցությունը

հրավիրում է

հանրահավաք-համերգի՝

նվիրված Արցախի

ազատության տոնին։

Նաեւ առիթ՝ անկեղծ խոսակցության: Մեր խնդիրների, անելիքների, ներքին հարցերի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել