Երեկ երեկոյան ՀՀ քաղաքացիների մի խումբ, նախօրոք արած հայտարարության համաձայն, հավաքվել էին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ լուռ բողոքի ակցիա անցկացնելու նպատակով: Նրանք պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը: Բողոքի ակցիան տեւեց մի քանի րոպե, որովհետեւ հենց դրա մասնակիցները փակեցին իրենց բերաններն ու պարզեցին Ս. Սարգսյանի հրաժարականը պահանջող պաստառները, ավելի քան 50 ոստիկան ու քաղաքացիական համազգեստով տղամարդիկ վրա պրծան եւ պոկեցին ու պատռեցին անգամ մարդկանց վրա ամրացված պաստառները եւ հրմշտելով ցուցարարներին եւ լրագրողներին` ցրեցին բողոքի ակցիան: Հեռանալուց առաջ ակցիայի կազմակերպիչներից Գայանե Մարտիրոսյանը թռուցիկներ նետեց ոստիկանների կողմը, ասելով՝ կարդացեք, գուցե մարդ դառնաք: Թռուցիկում մեջբերվում էր Չարլզ Չապլինի «Դիկտատորը» ճառից. «Զինվորնե՛ր, ոստիկաննե՛ր, մի՛ ենթարկվեք այդ գազաններին, որոնք արհամարհում են ձեզ եւ միեւնույն ժամանակ դարձնում ձեզ ստրուկներ… Դուք մեքենա չե՛ք, դուք մա՛րդ եք, պարոնա՛յք»: Ոստիկանները չզլացան, գետնից վերցրին թափված թռուցիկներից եւ սկսեցին կարդալ: Ակցիայի մասնակիցները Բաղրամյան պողոտայից շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա, որտեղ տեղի էր ունենալու
«Լվացք» բողոքի ակցիան:
Կարդացեք