Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼՆԵՐԸ ԿՍՈՎՈՐԵՆ ԲՈՒՀՈՒՄ

Օգոստոս 28,2008 00:00

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության կողմից լրատվամիջոցներին տրամադրած տրանսպորտային միջոցի անսարքության պատճառով՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում նշանակված «Էկոլոգիայի, տնտեսագիտության եւ իրավունքի համալսարանի» ընդունելության քննությունը սկսվեց 1,5 ժամ ուշացումով:

Ուշացմանը նպաստեցին նաեւ հեռուստաընկերությունները, որոնք, առաջին անգամ լինելով ազատազրկման վայրում, փորձում էին նախատեսված միջոցառման շրջանակից դուրս գալ:

Ինչեւէ, կարողացանք հայտնվել մի «լսարանում», ուր լրագրողների եւ օպերատորների աղմուկի տակ թափանցիկ քննություններ էին հանձնում երկու անչափահաս դատապարտյալներ՝ Դավիթ Ծատուրյանն ու Դավիթ Առաքելյանը։ Նրանց ուսումը լինելու է վճարովի, կսովորեն հեռակա կարգով: Տարեկան Միացյալ Նահանգների 600 դոլարին համարժեք գումարը կվճարեն դատապարտյալների ծնողները:

Ի դեպ, Դավիթ Ծատուրյանը հայերեն միասնական քննությունների ժամանակ ստացել է 19 միավոր:

Տեղեկացնենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին հայ առաջին դատապարտյալն էր, որը սկսեց ուսանել մասնավոր բուհում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել