Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԻ՞Ն ԹՎՈՎ ԷՐ

Օգոստոս 28,2008 00:00

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն «Առավոտին» տված հարցազրույցում անդրադառնալով հրապարակված այն լուրին, թե ինքը եւ ԵԿՄ-ին իրենց անդամակցությունը փետրվարի 24-ին դադարեցրած մյուս 14 գեներալներն ու գնդապետները իրենց հայտարարությունից հետո ԵԿՄ վարչության նիստի որոշմամբ հեռացվել են կազմակերպությունից՝ ասաց. «Եղել է ոչ թե ԵԿՄ վարչության որոշում, այլ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի կարգադրությունը: Սակայն կանոնադրության համաձայն՝ ԵԿՄ վարչության անդամներ ընտրելու եւ նրանց հեռացնելու բացառիկ իրավունքը վերապահված է միայն համագումարին: Վարչության նախագահն ու անգամ վարչությունը չունեն այդ լիազորությունը ու պարտավոր էին դիմել համագումարին, որն էլ պիտի որոշում կայացներ: Բացի այդ՝ տվյալ կարգադրությունը կասկածելի է. դրա մասին հայտնի դարձավ միայն վերջերս, թեեւ այն թվագրված է փետրվարի 29-ի ամսաթվով»:

Պաշտպանության նախարարի հարցազրույցը կարդացեք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031