Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՃՆՇՈՒՄՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՐԻՆ ՆՍՏԱՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ԹԻՎԸ

Օգոստոս 27,2008 00:00

\"\"

Հյուսիսային պողոտայում վերջին օրերին կատարվող դեպքերից հետո կրկնապատկվել է այստեղ անցկացվող նստացույցի մասնակիցների քանակը: Ասենք, օգոստոսի 25-ին մինչեւ ուշ գիշեր նստացույցին մասնակցեցին ՀՀ առաջին նախագահի կինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը, Երվանդ Մանարյանը եւ նկարներում պատկերված այլ գործիչներ: Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ «Հայացք» ակումբում նշել է, թե իշխանությունը գուցե հաշվարկել է, որ քանի դեռ միջազգային հանրության ուշադրությունն ուղղված է Վրաստանին՝ կարելի է Հայաստանում ավելի սանձազերծել ժողովրդավարության դեմ ոտնձգությունները: Լեւոն Զուրաբյանը նաեւ խոստացել է. «Մենք շարժումը կադապտացնենք իշխանությունների ջղաձգումներին, համարժեք քայլեր կանենք,
բայց բախումների չենք գնա»:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել