Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ «ՓՉԱՑՆԵԼ»

Օգոստոս 22,2008 00:00

\"\"

«Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանն օգոստոսի 11-ին հայտարարություն էր տարածել, որում նշել էր, թե քրեակատարողական հիմնարկների վարչության աշխատակիցներն իշխանությունների պատվերով որոշել են իրեն լռեցնել. «Ավելին, ինձ հասած ստույգ տեղեկությունները մի քանի աղբյուրներից հայտնում են, որ անազատության մեջ իմ անվտանգությունը սպառնալիքի տակ է»: Որպես այս լուրի հաստատում էր ներկայացրել այն որոշումը, որ իրեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից անհապաղ տեղափոխել էին «Նուբարաշեն» ՔԿՀ: «Ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ հիմնավոր կասկածներ ունեմ, որ իշխանական ամենավերին ատյաններից ստացված հրահանգի արդյունքում ինձ «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխելու որոշումը փակ բանտային խցի պայմաններում ֆիզիկապես վերացնելու եւ կամ վնասելու խնդիր է հետապնդում»,- նշել էր Արման Բաբաջանյանը՝ առայժմ ձեռնպահ մնալով նշել այն պաշտոնյաների անունները, որոնք հրահանգ են ստացել եւ պատրաստակամությամբ ստանձնել լուծել այդ խնդիրը: Սակայն «Առավոտին» հաջողվեց պարզել՝ այս հայտարարության առիթն այն է, որ Արման Բաբաջանյանին փոխանցվել է տեսաերիզ, որում պատկերված է, թե քրեականներն ինչպես են սեռական գործողություններով «փչացնում» կալանավորին: Լրագրողին նաեւ սպառնացել են, որ այս ամենը կարող է կրկնվել իր նկատմամբ: Այդ տեսաերիզը շուտով կտեղադրվի Youtube-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել