Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻՆ ՏԵՐ ԿԱՆԳՆԵԼ

Օգոստոս 21,2008 00:00

\"\"

Քաղաքապետարանի շենքի առջեւ երեկ մայրաքաղաքի Նորքի 1-ին նրբանցքի մի քանի տասնյակ բնակիչներ էին ցույցի դուրս եկել եւ իրենց դժգոհությունն էին արտահայտում քաղաքապետ Երվանդ Զախարյանից եւ փոխքաղաքապետ Կամո Արեյանից: Բնակիչների հավաստմամբ, իրենց թաղամասի 84 սեփական տներ չունեն սեփականության վկայական, եւ դրանք փաստացի համարվում են ապօրինի: Բնակիչների ներկայացմամբ, նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ փոխքաղաքապետ Կ. Արեյանը ՀՀԿ անդամների հետ այցելել է իրենց, շատ սիրալիր լսել է բոլոր բնակիչներին ու խոստացել նրանցից յուրաքանչյուրի խնդրին առանձին անդրադառնալ: Տարեց բնակիչներից մեկի կասկածին՝ հանկարծ դուք էլ մեզ չխաբեք, Կ. Արեյանը պատասխանել է. «Ինչպե՞ս կարող եմ նման բան անել, ես ձեր սպիտակ մազերն եմ հարգում»: Սակայն տեսնելով, որ իրենց խնդրին ոչ ոք ընթացք չի տալիս, բնակիչները որոշել են ցույցի դուրս գալ ու հենց քաղաքապետարանում Կ. Արեյանին հիշեցնել իր խոստումների մասին: Սակայն երեկ պարզվեց, որ Կ. Արեյանը տեղում չէ եւ նրանց չի կարող ընդունել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել