Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՆԳՐԵՍՆ ԸՍՏ ԿԱՆԱՆՑ

Օգոստոս 20,2008 00:00

«Կանայք հանուն խաղաղության» հասարակական կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ներկայացնում է, թե ինչպիսին, իր կարծիքով, պետք է լինի Հայ ազգային կոնգրեսի կառուցվածքը: Մասնավորապես, կանայք առաջարկում են. «Քաղաքական խորհուրդը ձեւավորվում է ըստ էության կուսակցություններից եւ ունենում ներկայացուցիչ Գործադիր մարմնում (շտաբ): Հասարակական խորհրդի դաշինքը նույնպես ունենում է ներկայացուցիչ Գործադիր մարմնում (շտաբ): Կուսակցությունների եւ Հ/Կ-ների խորհուրդը կամ դաշինքը ունենում է 1 ներկայացուցիչ Գործադիր մարմնում: Քաղաքական եւ Հասարակական պալատները նախագահ չեն ունենում, այլ ունենում են 3 կամ 5 հոգանոց խորհուրդ: Խորհուրդը ընտրում է 1 ներկայացուցիչ, որը Գործադիր մարմնի մասն է կազմում: Քաղաքական հարցերին վերաբերող առաջարկները ներկայացնում է Քաղաքական Խորհուրդը, իսկ հասարակական հարցերին վերաբերող առաջարկները ներկայացնում է Հասարակական Դաշինքը: Այս երկու Պալատները ունենում են որոշումներ կայացնելու հնարավորություն: Որոշումները կայացնելուց հետո ներկայացուցչի միջոցով ներկայացնում են Գործադիր մարմնին, որտեղ քննարկվում է, տեսքի է բերվում, ծրագրի առաջարկ դառնում: Գործադիր մարմնի քննարկմանը կարող են ներկա գտնվել եւ Քաղաքական Խորհրդի եւ Հասարակական Դաշինքի ներկայացուցիչները միաժամանակ: Քննարկված առաջարկը ծրագիր դարձած ներկայացվում է ՀԱԿ-ի նախագահին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ծրագիրը հաստատվելուց հետո, նույն հերթականությամբ, ետ է գալիս արդեն հանձնարարականի տեսքով: Երկու Պալատները Գործադիր մարմնի հետ քննարկում են աշխատանքները, համապատասխանաբար հաշվի են առնվում ռեսուրսները եւ բաշխվում ըստ աշխատանքների»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել