Լրահոս
Օրվա լրահոսը

Օգոստոս 19,2008 00:00

Տիպիկ ռուսական հարցեր՝ ո՞վ է մեղավոր եւ ի՞նչ անել

Թույլ տվեք հայտնել հետեւյալ կարծիքը

Մոսկվային հարկավոր է կտրականապես վերանայել իր քաղաքականությունը Վրաստանի եւ, ընդհանրապես, Կովկասի վերաբերյալ: Այսօր Ռուսաստանի ելակետն այն է, որ Վրաստանն իր տարածաշրջանային հակառակորդն է եւ նկատելիորեն ծառայում է Արեւմուտքի հետաքրքրություններին, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի: Մոսկվան այստեղ էլ է կայծակնային արագությամբ գործում: Այնինչ, հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի Վրաստանը, վրաց ժողովուրդն ու էլիտան դառնան ՌԴ կողմնա-կիցները: Եվ հանուն ինչի՞ է Մոսկվան համակերպվել այն մտքին, որ Վրաստանը վերածվել է հակառուսաստանյան պետության, եւ այդ կարգավիճակով օգտագործվում է ՌԴ արտաքին թշնամիների, ինչպես նաեւ՝ հենց Ռուսաստանի ներսում կոշտ քաղաքականության կողմնակիցների կողմից: Սակայն պայքարելով Վրաստանի պրոռուսական ուղղվածության համար, պետք չէ նրան դարձնել իր արբանյակը, այլ հարկավոր է նպաստել վրացական անկախության, տնտեսության ու ժողովրդավարության ամրապնդմանը: Այդ քաղաքականությունը պետք է ուղղված լինի Վրաստանի աշխարհաքաղաքական շահերին եւ ոչ թե նրա անուղղակի ճանաչումը որպես Կովկասում հակառուսաստանյան ուժերի ֆորպոստ, ինչը Ռուսաստանը դարձնում է ընդամենը Թբիլիսիի քաղաքականության պատանդ, ինչը եւ ապացուցեցին վերջին շաբաթները:

Ռուսաստանը պետք է դառնա տարածաշրջանի ապագայի մասին միջազգային երկխոսության նախաձեռնողը եւ անհապաղ վերանայի Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հանդեպ իր որդեգրած ռազմավարությունն ու մարտավարությունը: Սառեցված կոնֆլիկտների տարածքներում ստատուս-քվոյի առաջիկա պահպանումը ոչ միայն ծայրահեղ վտանգավոր է տարածաշրջանի կայունության համար, այլեւ թուլացնում է սեփական շահերը պաշտպանելու հենց իր՝ ՌԴ-ի հնարավորությունները, նվազեցնում է նրա միջազգային հեղինակությունն ու ազդեցությունը: Ռուսաստանը չպետք է թույլ տա, որ որպես Հարավային Կովկասում առկա խնդիրների լուծումների փնտրտուքը նախաձեռնողներ անընդհատ հանդես գան դրսի ուժերը՝ ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն կամ ԱՄՆ-ը: Նա պետք է Հարավային Կովկա-սում նոր քաղաքական ձեւափո-խումների վերաբերյալ երկխոսու-թյուն նախաձեռնի, որին կմասնա-կցեն բոլոր շահագրգիռ կողմերը: Մոսկվայի ծրագրում չպետք է լինի Վրաստանին կամ Արեւմուտքին պատժելու նպատակը: Այն պետք է փոխհամաձայնությունների հնարավորություն ընդգրկի: Հարկավոր է հեռանալ հակամարտության կպչուն էթնիկական, «նախճիրային» (օրինակ՝ «վրացական փախստականների» կարծրատիպը), եւ ոչ թե՝ քաղաքակա՛ն բովանդակու-թյունից: Հարկավոր է բանավեճ ծավալել բոլոր փախստականների, այդ թվում՝ 50 000 ռուսների, Աբխազիա վերադառնալու հնարավորության մասին:

Ընդ որում, անհնար է անվերջ արհամարհել խաղաղապահ ուժե-րի կառուցվածքի մասին Արեւմու-տքի առաջարկները, թեպետ սխալ է նաեւ հարցի պարզունա-կացումը՝ կա՛մ ռուսաստանյան խաղաղապահները, կա՛մ արեւմ-տյան: Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում տարվող քաղաքականությունը, այդ թվում՝ հումանիտար եւ ռազմական օգնությունը, վերականգնողական աշխատանքները, պետք է թափանցիկ եւ բաց լինեն հասարակական վերահսկողության համար, որպեսզի չծագի որեւէ կասկած կոռուպցիայի մասին, ինչով Արեւմուտքում հաճախ բացատրում են այս տարածքներով ՌԴ հետաքրքրությունը:

Ռուսաստանի բոլոր գործողությունները պետք է իրականացնի կանոնավոր բանակը, այսինքն՝ ոչ մի կամավոր, վարձկան եւ ապօրինի զինված ուժեր:

Ռուսաստանը պետք է ճանաչի Կոսովոյի եւ Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչի շնորհիվ ոչ միայն կձերբազատվի իր դրության երկակիությունից, այլեւ՝ կընդարձակի Կովկասում տարածաշրջանային հակամարտություն-ների լուծումների քաղաքական բազան: Կոսովոյի անկախությունը պետք է ճանաչեն նաեւ Ղարաբաղը, Աբխազիան եւ Հարավային Օսեթիան: Չի կարելի հրաժարվել Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքից, սակայն ոչ պակաս կարեւոր սկզբունք է կոնկրետ տարածքում բնակվող մարդկանց հետաքրքրությունների, իրավունքների եւ ցանկությունների պահպանումը:

ՌԴ-ում քաղաքական ծրագրա-վորման եւ որոշումներ ընդունելու ողջ համակարգը ցույց տվեց իր ոչ էֆեկտիվությունը: Սեփականության եւ գրպանները լցնելու համար պայքարող կրեմլյան չարաբաստիկ ուժայինները չկարողա-ցան առաջ ընկնել մի պետության գործողություններից, որի բնակչությունը չի գերազանցում ՌԴ-ի միջին մարզի բնակչությանը, ի վիճակի չեղան վտանգների տարրական հաշվարկ կատարել ու պատրաստ լինել տարբեր սցենարների: Հարավային Օսեթիայում ոչ մի անսպասելի բան տեղի չունեցավ, բայց Մոսկվան զարմանալիորեն անպատրաստ գտնվեց: Օպերատիվ հետախու-զության եւ իրավիճակի վերլուծու-թյան համար պատասխանատու նրա կառույցները ձախողվեցին:

ԴՄԻՏՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել