Հյուսիսային պողոտայում շուրջօրյա նստացույցի մասնակիցների եւ Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համատեղ ջանքերով երեկ երեկոյան, ժամը 18:00-ին, Հյուսիսային պողոտայում մեկնարկեց շախմատի մրցաշարի բաց առաջնությունը: Դրան մասնակցել կարող է ՀՀ ցանկացած քաղաքացի: Մրցաշարը կշարունակվի նաեւ առաջիկա 4-5 օրերին:
Երեկ պողոտայում մեկնարկել է նաեւ Հայ ազգային կոնգրեսի անդամագրման գործընթացը: Կոնգրեսին իրենց ստորագրություններով միացել են «Հատուկ Գունդ» նախաձեռնության ներկայացուցիչները: