Երեկ, ուշ երեկոյան, հերթական անգամ Հյուսիսային պողոտա է այցելել ՀՀ առաջին նախագահի տիկինը՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը: Պողոտայում արդեն ավելի քան մեկ ամիս շուրջօրյա բողոքի ակցիայի մասնակիցները նրան դիմավորել են «Լեւո՛ն, նախագահ», «Ազատ, անկախ Հայաստան» եւ այլ վանկարկումներով: Լ. Տեր-Պետրոսյանը նստացույցի՝ իրեն շրջապատած մասնակիցների հետ զրուցել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին, նաեւ միացել է նստացույցի մասնակից կանանց, նույնիսկ պարել «Հիմա»
շարժման երիտասարդների հետ: