Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է

Օգոստոս 14,2008 00:00

\"\"

Տավուշի մարզի Բերդի հիվանդանոցում կեսարյան վիրահատության հետեւանքով մահացած Կարինե Աթոյանի գործի կապակցությամբ երեկ Երեւանի դատախազություն էր գնացել նրա մայրը՝ Սվետլանա Աթոյանը: Մեկ տարի Երեւանի ոստիկանությունում քննելուց հետո որոշվել էր գործն ուղարկել դատախազություն, ապա՝ դատարան: Մեղադրյալ, Բերդի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արամ Հարությունյանի մեղադրանքը կարճվել է լրացուցիչ քննության արդյունքում: Սվետլանա Աթոյանը տեղեկացրեց, որ փոփոխվել է անզգայաբան Գագիկ Մելիքյանի մեղադրանքը: «Մեր գործը հայտնի չէր, թե որտեղ է, գնացել եմ քաղաքի դատախազություն: Բողոք-դիմում եմ ուղարկել քաղաքի դատախազին, գլխավոր դատախազին, սակայն պատասխան չեն տալիս»,- ասում է Ս. Աթոյանը: Քաղաքի դատախազությունում չեն ընդունել նրան, իսկ հուզված կնոջ՝ մեր լուսանկարչի հետ զրուցելու պահին նրանց դիմավորեց քաղաքի դատախազության պահպանությունն իրականացնող այս ոստիկանը՝ իր սանձարձակ հայհոյանքներով ու սպառնալիքներով: Քննիչներն էլ, դատախազության պատուհաններից կախված, դիտում էին այս տեսարանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել