Երեկ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում տեղի է ունեցել հանրահավաք՝ «Վրաստանին ծնկի բերել չի հաջողվի» կարգախոսի ներքո: Ինչպես «Առավոտին» ասաց Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդյանը, ավելի քան 50 հազարանոց այդ հանրահավաքին մասնակցել են Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, երկրի քաղաքական եւ հասարակական գործիչներ, Վրաստանի քաղաքացիներ՝ երկրի տարբեր բնակավայրերից, տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ նաեւ հայեր: Ռուսթավելի հրապարակում ծածանվել են նաեւ Հայաստանի Հանրապետության երկու դրոշներ, որոնք, Վան Բայբուրդյանի գնահատմամբ, վկայում են, որ «Վրաստանում ապրող հայերը, ինչու չէ՝ նաեւ Հայաստանում, համերաշխ են իրենց
վրաց եղբայրների հետ»:
Կարդացեք