Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ՝ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

Օգոստոս 12,2008 00:00

\"\"

Երեկ Հյուսիսային պողոտայում անցկացվող շուրջօրյա նստացույցին, «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Լյովա Եղիազարյանի գլխավորությամբ, միացել են նաեւ շուրջ երկու տասնյակ ուսուցիչներ: Լ. Եղիազարյանի ներկայացմամբ, նրանց թվում են նաեւ վերջին տարիներին «օպտիմալացված» ուսուցիչները: Հայաստանի հանրակրթական դպրոցների ուսուցիչների ներկայությունը Հյուսիսային պողոտայում առաջիկայում պարբերական բնույթ է կրելու: Ծրագրված է նաեւ, որ այդ ուսուցիչները սեպտեմբերի 1-ին՝ «Գիտելիքի օրը», ներկա կլինեն նաեւ պողոտայում կազմակերպվելիք «բաց դասին», որը կանցկացնեն Համաժողովրդական շարժման կենտրոնի ներկայացուցիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել