ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում փաստեց, որ ի դեմս «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի դեմ ցուցմունք տվող «տուժող» ոստիկան (լուսանկարում) Կարեն Հովսեփյանի՝ ինքը ճանաչել է ոստիկանության Կենտրոնի բաժնի այն աշխատակիցներից մեկին, որն ակտիվորեն մասնակցել է փետրվարի 19-ից հետո հանրահավաքներից մարդկանց ապօրինաբար ոստիկանություն բռնի ուժով բերման ենթարկելուն: «Հիշեցնեմ, որ բազմիցս ենք Կենտրոնի ոստիկանության ապօրինությունների մասին հաղորդումներ ուղարկել Գլխավոր դատախազությանը, բայց դրանք երբեք չեն բավարարվել»,- հայտարարեց ԱԺ պատգամավորը:
Կարդացեք