Երեկ Համաժողովրդական շարժման կենտրոնի նախաձեռնած հանրահավաքը, որին, ի դեպ, մասնակցում էր մի քանի տասնյակ հազար մարդ, ավարտվեց ավելի քան տպավորիչ երթով, որն անցավ Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ-Նալբանդյան ու Թումանյան փողոցներով, ընթացավ առանց միջադեպերի եւ ավարտվեց Հյուսիսային պողոտայում: Երթի մասնակիցները շարժման ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանի կոչով հարգեցին ոստիկանության խնդրանքը՝ քայլել փողոցների մի հատվածով՝ երթեւեկությանն ամբողջովին չխանգարելու համար: Երթի ողջ ընթացքը առջեւից եւ ետեւից ուղեկցեցին ոստիկանության մեքենաներն ու նաեւ շտապօգնության մի մեքենա: Միջոցառման ավարտից հետո, Հյուսիսային պողոտայում, Լեւոն Զուրաբյանը բարձրախոսով շնորհակալություն հայտնեց ոստիկանությանը՝ համագործակցության, հանրահավաքի եւ երթի ընթացքում հասարակական կարգի ապահովմանն օժանդակելու համար: Հյուսիսայինում հավաքված մարդիկ ծափահարություններով ողջունեցին
հայրենի ոստիկաններին:
Կարդացեք