Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նիգն» ու «Բանանցը» շարունակում են պայքարը

Հուլիս 31,2008 00:00

\"\"Օսլոյում արդեն չորրորդ օրն է, ինչ մեկնարկել է ֆուտբոլի «Նորվեգիայի գավաթի» ավանդական խաղարկությունը, որին մասնակցում են 10-19 տարեկան տղաների եւ աղջիկների թիմեր:

«Նորվեգիայի գավաթն» առանձնանում է մասնակիցների աննախադեպ մեծ քանակով: Այս տարի էլ մասսայականությունն ապահովված է: Օսլոյի ֆուտբոլային խաղադաշտերում պայքարում է աշխարհի 50 երկրի 1500 թիմ, իսկ միայն մասնակիցների թիվը 30.000 է:

Ինչպես անցած տարի, այս անգամ էլ Հայաստանը ներկայացնում են «Քոլեջ» ակումբի «Նիգ» աղջիկների թիմը, որը հանդես է գալիս 19 տարեկանների մրցաշարում, եւ «Բանանց» ակումբի 1996թ. ծնվածների համանուն թիմը: Մեր այս երկու թիմերն էլ հաջողությամբ են հաղթահարել խմբային մրցաշարի արգելքը: «Նիգը», որ 2007 թվականի «Norway Cup»-ի երրորդ մրցանակակիրն է, իր խմբում տարել է մեկ հաղթանակ, կրել երկու պարտություն, սակայն գնդակների լավագույն հարաբերակցությամբ զբաղեցրել է 2-րդ տեղը եւ պայքարը շարունակում է 1/16 եզրափակիչում:

Համեմատաբար ավելի արդյունավետ է «Բանանցի» մեկնարկը: Առաջին տուրում մեր տղաները անչափ դժվարին պայքարում 1:1 խաղացին տեղի «Ռումըն»-ի հետ, որի կազմում, ամենայն հավանականությամբ, հանդես են գալիս տարիքով ավելի մեծ 3-4 ֆուտբոլիստներ, ինչը պարզորոշ երեւում էր անզեն աչքով:

Այնուհետեւ երեւանցիները տարան երկու անընդմեջ հաղթանակ՝ 1:0 հաշվով «Հոլմիայի» եւ 7:0 հաշվով «Ֆոբերգի» նկատմամբ: Խմբում «Բանանցը» եւ «Ռումընը» վաստակեցին 7-ական միավոր: Տարբերություն չկար նաեւ խփած եւ բաց թողած գնդակների հարաբերակցության մեջ: Խմբում 1-ին տեղը գրավողին որոշեց վիճակահանությունը, որը ժպտաց «Ռումընին»: Այդուհանդերձ, «Բանանցը» նույնպես անցավ հաջորդ փուլ, որտեղ պայքարը շարունակում է 1/32 եզրափակիչում: Թե տղաների, թե աղջիկների մրցաշարերում այսուհետեւ կիրառվելու է օլիմպիական մրցակարգը. պարտվողը դուրս է մնում պայքարից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել