Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՎ ՆԱԼԻՆ, ԵՎ ՄԵԽԻՆ ԽՓԵՑԻՆ

Հուլիս 30,2008 00:00

\"\"Օրերս մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարեց, որ օգոստոսի 15-ից Գ. Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանն այլեւս չի պաշտոնավարելու: Եվ դա արվեց այն օրը, որի գիշերը Վ. Շահվերդյանը ԱՄՆ էր թռչելու: Իսկ կոլեկտիվի ժողովում՝ քչերի թվում ՀՀ ժողովրդական արտիստուհի, իր ընդդիմադիր հայացքներով եւ օբյեկտիվությամբ հայտնի Վարդուհի Վարդերեսյանը պաշտպանեց Վ. Շահվերդյանին:

Ըստ մեր տեղեկությունների, ի պաշտպանություն վերջինիս, մի քիչ էլ «աղմկել» են նաեւ Տիգրան Ներսիսյանն ու Արմեն Մարությանը: Հետո թատրոնից մի խմբի ընդունել է մշակույթի նախարարը ու լռեցրել: Ասում են՝ Տիգրան Ներսիսյանին էլ որոշ խոստումներ է տվել՝ արտիստական ինքնասիրությունը շոյող: Նախարարի հայտարարության հաջորդ օրն իսկ «Հայելի» ակումբում թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը «մեկ նալին է խփել, մեկ մեխին»: Նախ ասել է, որ Վահե Շահվերդյանը դեռ տալու շատ բան ունի թատրոնին, վերջում էլ խոսել է նրա բացթողումների մասին: Շատերի համոզմամբ, Հ. Ղազանչյանը հոր վրեժն է լուծում. ԹԳՄ համագումարում Վ. Շահվերդյանը, ի թիվս այլ գործիչների, քննադատել էր ԹԳՄ այն ժամանակվա նախագահ Երվանդ Ղազանչյանի գործունեությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել