Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ Է ԼԻՆԵԼՈՒ»

Հուլիս 29,2008 00:00

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը այսօր դատարանի դահլիճում «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարեց, թե իրեն շարունակում են անազատության մեջ պահել նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգով:

Այդ հրահանգը, ըստ փետրվարի 24-ից կալանավորված Սմբատ Այվազյանի, Սերժ Սարգսյանը տվել է իր վերջին ասուլիսում. «Դատարանին ինչ հրահանգեն՝ այն էլ անելու է: Իսկ հրահանգը Սերժ Սարգսյանը իր 100 օրվա վերաբերյալ մամուլի ասուլիսում ասաց՝ որ ջրհեղեղ չի լինի, եթե Հայաստանը Եվրախորհրդի առջեւ որոշակի պարտավորություններ չանի: Իսկ այդ որոշակի պարտավորությունները, առաջին հերթին, բանտարկյալներին էր վերաբերում: Այսինքն՝ ինքը հրահանգեց՝ «դուք հանգիստ գնացեք, իմ ասած ապօրինի որոշումները կայացրեք, ես տեր եմ»: Այսինքն՝ որեւէ սպասելիք դատարանից բացարձակ գոյություն չունի»:

Նա հաստատեց, որ իրեն քաղբանտարկյալ է համարում. «Իհարկե, միանշանակ»:

«Սպասելիքը հայ ժողովրդից է, Համաժողովրդական շարժումից է սպասելիքը, որ երկրում արդարադատությունը վերջապես կհաղթի, արդարադատություն կլինի,- ասաց Այվազյանը՝ հավելելով:- Եվ այս կարգի դատավորները, որոնք պատրաստ են միշտ հրահանգներ կատարելու, այս կամ այն պաշտոնյայի կամքը կատարելու, տեղ չեն ունենալու ապագա Հայաստանում»:

«Իսկ ձեզ պահելով ի՞նչ խնդիր են լուծում»՝ հարցին Սմբատ Այվազյանը արձագանքեց. «Ինձ նման բազմաթիվ մարդիկ կան, որոնք շատ ակտիվ են լինելու ամբողջ Համաժողովրդական շարժման ընթացքում, մենք դրսում լինենք՝ շատ ավելի մեծ թափ կստանա շարժումը, ես կարծում եմ՝ այդ պատճառով անազատության մեջ են փորձում պահել»:

«Որոշ մարդիկ ասում են, որ Հայաստանում «թավշյա» հեղափոխություն է լինելու կամ «եռագույն» հեղափոխություն է լինելու. ես կարծում եմ, որ Հայաստանում քաղաքական դատավարությունների հեղափոխություն է լինելու: Մենք էլ մեր բաժին հեղափոխությունը անելու ենք դատարաններում, դատական նիստերի ժամանակ, դատարանների միջոցով»,- հայտարարեց ընդդիմադիր գործիչը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031